Վերլուծություններ
Ներդրումային գաղափարներ Բոլորը

Energy Transfer LP ընկերությունը

✔Կանխատեսվող գինը` $18.4
✔Աճի պոտենցիալը` 16.5% 🔥
✔Շահաբաժնային եկամտաբերությունը` 8.2% 💵
✔Ներդրումային ժամանակաշրջանը` 1 տարի
Energy Transfer LP ամերիկյան էներգետիկ ընկերություն է, որը զբաղվում է նավթատարերի և գազատարերի կառավարմամբ, ինչպես նաև նավթամթերքների վաճառքով: Կազմակերպության բաժնետոմսերն ունեն աճի պոտենցիալ և բարձր շահաբաժնային եկամտաբերություն, ինչի շնորհիվ կարող են դառնալ երկարաժամկետ պորտֆելի ցանկալի մասնաբաժին:
Առավելությունները.

🔼Կայուն ֆինանսական դիրք. 2023թ.-ի 4-րդ եռամսյակի տվյալներով Energy Transfer-ի շահույթն աճել է 14.9% տ/տ մինչև $1.33 մլրդ, իսկ ճշգրտված չհարկված շահույթը (EBITDA)՝ 4.8%-ով և կազմել $3.6 մլրդ: Ընկերությունն ակնկալում է, որ 2024թ.-ին Ճշգրտված չհարկված շահույթը (EBITDA) կգտնվի $14.5-14.8 մլրդ միջակայքում, ինչը 7%-ով բարձր է 2023թ.-ի ցուցանիշից:

🔼Շահաբաժինների բարձր մակարդակ. Energy Transfer-ի շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 8.2%: Կազմակերպությունը 17 տարի շարունակ կատարում է շահաբաժնային վճարումներ:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար