Վերլուծություններ
անվտանգ գործարքներ
Բոլորը Ներդրումային գաղափարներ

S&P Global |Բարձր վարկանիշ, դրական կանխատեսում

Ընթացիկ գին – $435.9
Կանխատեսվող գին – $495
Աճի գրավականը 13.6% 🔥
Շահաբաժնային եկամտաբերությունը – 0.84%💵
Ներդրումային ժամանակաշրջանը 1 տարի

S&P Global – ամերիկյան հոլդինգ է, որն իր գործունեությունը ծավալում է ֆինանսական և բիզնես տեղեկատվության տրամադրման, ինչպես ն աև վերլուծության ոլորտում: S&P Global Ratings վարկանիշային գործակալության հիմնադիր կազմակերպությունն է, ինչպես նաև S&P Dow Jones ինդեքսի մասնաբաժնի մեծամասնության սեփականատերը, որը զբաղվում է Dow Jones, S&P 500 և շատ այլ ինդեքսների հաշվարկով: Կազմակերպությունը ցուցաբերում է բիզնեսի վստահ դինամիկա: S&P Global բաժնետոմսի արդարացի գինը կազմում է $495, աճի պոտենցիալը 13.6%, շահաբաժնային եկամտաբերությունը 0.84%:

Ներդրումային թեզեր

🔼Ուժեղ ֆինանսական ցուցանիշներ – Կազմակերպությունը ցուցաբերել է դրական հաշվետվողականություն 2024թվ.-ի առաջին եռամսյակում: Եկամուտը աճել է 10.5% տ/տ և հասել $3.5 մլրդ.: Մեկ բաժնետոմսի ճշգրտված շահույթը աճել է 27.3% մինչև $4: Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայական սպասելիքները: Նշանակալի աճ (+29% տ/տ) է ցույց տվել վարկային վարկանիշների ուղղվածությամբ եկամուտը: S&P Global մաքուր դրամական միջոցները 2024թվ.-ի առաջին եռամսյակում կազմել են $851 մլն., որից $286 մլն.-ն կազմակերպությունը վերադարձրել է բաժնետերերին շահաբաժինների տեսքով:

🔼Դրական կանխատեսում - S&P Global –ը իր եռամսյակային հաշվետվությունում բարելավել է կանխատեսումները 2024թվ.-ի համար: Կազմակերպությունը ակնկալում է եկամտի աճ 6-8% (ի տարբերություն նախորդ 5.5-7.5%) և EPS $13.85-$14.10 սահմաններում ($13.75-$14.00 փոխարեն): Wall Street-ի վերլուծությունները ևս վստահում են S&P Global: Վերջին 3 ամիսներին հոլդինգի եկամտի կանխատեսումները վերանայվել են 20 անգամ դեպի ավելի բարձրը և ոչ մի անգամ դեպի ցածրը:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:
‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար