Վերլուծություններ
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Exxon Mobil | OPEC-ը կանաչ լույս է տալիս

Ընթացիկ գին – $112.2
Կանխատեսվող գին – $132
Աճի պոտենցիալը 17.6% 🔥
Շահաբաժնային եկամտաբերությունը – 3.42%💵
Ներդրումային ժամանակաշրջանը 1 տարի

Exxon Mobil – ամերիկյան նավթագազային կազմակերպություն է, աշխարհում ամենամեծերից մեկը: Կազմակերպության թղթերը տարվա սկզբից ավելացել են 12.4%-ով, ինչը լավ ցուցանիշ է ոչ տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների համար: Exxon Mobil-ը ազատ դրամական միջոցների հոսքի դրական դինամիկա է ցույց տալիս և առաջարկում շահաբաժնային եկամտաբերության գրավիչ մակարդակ: Կազմակերպության բաժնետոմսերի արդարացի գինը կազմում է $132, իսկ աճի պոտենցիալը 17.6%:

Ներդրումային թեզեր

🔼OPEC –ը ընդլայնել է արտադրության սահմանափակումները – նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) ուժի մեջ է թողել կարտելին մասնակցող և գործարքին միացած երկրների համար գործող քվոտաները: Սահմանափակումների երկարաձգումը դրական ազդեցություն կունենա նավթի գնի վրա, ինչը էականորեն ազդում է ամբողջ նավթագազային ոլորտի և մասնավորապես Exxon Mobil-ի շահույթի վրա:

🔼ամերիկյան տնտեսություն վստահ տեմպերով շարժվում է առաջ- ամերիկյան աշխատաշուկայի վերջին հաշվետվության համաձայն ամերիկյան տնտեսությունը լավ վիճակում է: Դա թույլ է տալիս հույս դնել էներգետիկ ռեսուրսների լավ պահանջարկի վրա:

🔼Շահաբաժիններ և հետգնում - Exxon Mobil-ի դրամական հոսքերի բարձր մակարդակը թույլ է տալիս պարբերաբար կատարել եկամտի տեղաբաշխում բաժնետերերի միջև շահաբաժինների և բաժնետոմսերի հետգնման միջոցով: Կազմակերպությունն առաջարկում է շահաբաժնային եկամտաբերության գրավիչ մակարդակ - 3.42%: Բացի դրանից, 2024թվ.-ի առաջին եռամսյակում կատարել է $3 մլրդի հետգնում և ունի հետգնման հաստատված պլան ևս $20 մլրդ-ի չափով:

🔽Ռիսկեր - Exxon Mobil-ի բաժնետոմսերի հիմնական ռիսկը նավթի գներն են, որոնք կարող են նվազել տարբեր պատճառներով:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:


‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար