Բլոգ 📚🎓

10 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ

10 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Ներդրումներ կատարելը պատասխանատու գործընթաց է, որը կարող է ձեր ֆինանսական ապագայի հիմք հանդիսանալ։ Եթե նոր եք այս ոլորտում, բնական է, որ բազմաթիվ հարցեր ու երկմտանքներ կլինեն։ Որոշումները հաճախ ենթադրում են ոչ միայն հնարավոր շահույթ, այլ նաև ներդրումային ռիսկեր, որոնք մեծանում են հատկապես առանց համապատասխան փորձի։
Հենց այստեղ է, որ ֆինանսական խորհրդատվություն ստանալը դառնում է առանցքային։ Որպեսզի վստահ քայլերով սկսեք ներդրումային ուղին, կարևոր է ճիշտ հարցեր տալ ձեր խորհրդատուին։ Ստորև ներկայացնում ենք 10 կարևոր հարց, որոնք կօգնեն գնահատել մասնագետի փորձն ու ավելի վստահ լինել ներդրումային որոշումների հարցում։

1․ Որքա՞ն ժամանակ եք աշխատում ոլորտում և ի՞նչ փորձ ունեք տարբեր շուկաների ու հաճախորդների հետ աշխատելիս։

Ինչու է հարցը կարևոր․ Վստահություն համար պետք է հասկանալ՝ արդյոք խորհրդատուն տարբեր շուկաների, գործիքների ու ռիսկերի հետ աշխատելու բավարար փորձ ունի։ Փորձը նաև նշանակում է՝ նա արդեն հաղթահարել է շուկայի անկումներ և վերելքներ։

2․ Ի՞նչ արտոնագրեր և հավատարմագրեր ունեք։

Ինչու է հարցը կարևոր․ Վավերական արտոնագրերը, օրինակ՝ CFA կամ CFP, ապահովում են, որ խորհրդատուն համապատասխանում է արդի չափանիշներին։ Այս հարցը կօգնի հասկանալ՝ խորհրդատուի խորհուրդները հիմնված են մասնագիտական նորմերի վրա, թե՝ ոչ։

3․ Վճարման ի՞նչ մոդել եք օգտագործում՝ ֆիքսված վճար, միջնորդավճար, թե՞ տոկոսային համակարգ ներդրումներից։

Ինչու է հարցը կարևոր․ Ներդրողը պետք է հասկանա՝ արդյոք խորհրդատուի շահերը համընկնում են իր շահերի հետ։ Օրինակ, եթե խորհրդատուն շահում է, երբ դուք ավելի շատ եք ներդնում, ապա հնարավոր է՝ չեզոք չլինի որոշումներ կայացնելիս։

4․ Ինչպե՞ս եք որոշում, թե ներդրողը որքան ռիսկի է պատրաստ գնալ ներդրումներ կատարելիս։

Ինչու է հարցը կարևոր․ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում ռիսկը։ Որոշները նախընտրում են կայունություն, իսկ մյուսները՝ բարձր եկամտաբերություն։ Այս հարցով պարզ կդառնա՝ արդյոք խորհրդատուն պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել։

5․ Ի՞նչ ներդրումային ռազմավարություն եք առաջարկում սկսնակներին։

Ինչու է հարցը կարևոր․ Սկսնակների համար ներդրում կատարելը բարդ է, և նրանց անհրաժեշտ է պարզ ու կայուն ռազմավարություն։ Այս հարցը կօգնի բացահայտել՝ արդյո՞ք խորհրդատուն կարող է առաջարկել ոչ միայն եկամտաբեր, այլ նաև իրատեսական տարբերակներ։

6․ Որո՞նք են հիմնական ներդրումային ռիսկերը, որոնց պետք տեղյակ լինեմ։

Ինչու է հարցը կարևոր․ Այս հարցը թույլ է տալիս բացահայտել ոչ միայն ներդրումների հնարավոր շահույթը, այլ նաև հնարավոր կորուստները։ Եթե խորհրդատուն ռիսկեր չի բացահայտում, հնարավոր է՝ թաքցնում է տեղեկատվություն կամ չունի բավականին պրոֆեսիոնալ մոտեցում։

7․ Ինչպե՞ս եք հետևում հաճախորդի ներդրումային պորտֆելին և արդյո՞ք պարբերական հաշվետվություն եք տրամադրում։

Ինչու է հարցը կարևոր․ Ներդրողը պետք է վստահ լինի, որ պորտֆելը չի մոռացվելու մի անգամ ներդրում կատարելուց հետո։ Պարբերական վերանայումները կարևոր են՝ շուկայի փոփոխություններին արձագանքելու համար։

8․ Ի՞նչ սկզբունքով եք ընտրում ներդրումային գործիքները (արժեթղթեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր և այլն)։

Ինչու է հարցը կարևոր․ Պատասխանը ցույց կտա՝ արդյոք խորհրդատուն ունի վերլուծական մոտեցում և ներդրումային ընտրությունները հիմնավորում է տվյալների և փորձի վրա, թե պարզապես հետևում է ժամանակավոր միտումներին՝ առանց խորքային գնահատման։

9․ Համագործակցո՞ւմ եք արդյոք հարկային և իրավական ոլորտի մասնագետների հետ, որպեսզի ներդրումներս համապատասխանեն օրենքին և լինեն հարկային առումով արդյունավետ։

Ինչու է հարցը կարևոր․ Ներդրումային որոշումներն առնչվում են նաև հարկային պարտավորությունների և իրավական կարգավորումների հետ։ Կարևոր է վստահ լինել, որ խորհրդատուն կարող է ապահովել համագործակցություն համապատասխան մասնագետների հետ՝ օգնելով ձեզ խուսափել հնարավոր իրավական խնդիրներից և նվազեցնել հարկային բեռը։

10․ Կարո՞ղ եմ տեսնել նախկին հաճախորդների կարծիքները։

Ինչու է կարևոր․ Հաճախորդների փորձը լավագույն ցուցիչն է խորհրդատուի աշխատանքի մասին։ Եթե նա պատրաստ է տրամադրել հղումներ, հավանաբար վստահ է իր աշխատանքի որակի վրա։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական խորհրդատվություն ստանալը ներդրումային պորտֆել կառուցելու համար չափազանց կարևոր քայլ է։ Սկսնակների համար կարևոր է ոչ միայն գիտելիքը, այլև վստահելի խորհրդատու ունենալը։ Ճիշտ ընտրված խորհրդատուի շնորհիվ ներդրումային ռիսկերն ավելի կառավարելի են, և հաջողության հնարավորությունները՝ շատ ավելի բարձր։

Հիշեք՝ ինչ հարց տալ ֆինանսական խորհրդատուին որոշում է, թե որքան կհաջողեք ձեր ներդրումային ճանապարհին։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄ

Բացե՛ք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով։