Բլոգ 📚🎓

Ի՞նչպես ընտրել ETF-ներ: Օգտակար խորհուրդներ ներդրողների համար

Exchange-Traded Fund (ETF) ներդրումային ֆոնդ է, որը վաճառվում է բորսայում, ինչպես բաժնետոմսը: Նման գործիքը ներդրողին հնարավորություն է տալիս ձեռք բերել ակտիվների դիվերսիֆիկացված պորտֆել նվազագույն ծախսերով, որը կարող է լավ ընտրություն լինել սկսնակների համար:

Հարմար ETF-ի ընտրությունը հաջող ներդրման բանալին է: Ահա մի քանի քայլեր, որոնք կօգնեն կայացնել տեղեկացված որոշումներ ETF-ի ընտրության հարցում:
Սահմանեք Ձեր ֆինանսական նպատակներն ու ռազմավարությունը

Նախքան ETF-ը ընտրելը, հաշվի նստեք Ձեր ներդրումային նպատակների և ֆինանսական կարգավիճակի հետ: Մշակեք ներդրումային ռազմավարություն` հիմնվելով Ձեր ռիսկային պրոֆիլի և ներդրումային հորիզոնի վրա:
Ուսումնասիրեք ինդեքսը, որին հետևում է ETF-ը

ETF-ների մեծամասնությունը փորձում են կրկնել որոշակի ինդեքսների կառուցվածքն ու դինամիկան. օրինակ, S&P 500 կամ MSCI World: Ուսումնասիրեք ինդեքսի կազմը` հասկանալու համար, թե ինչ ակտիվներ է այն ներառում և ինչ եկամտաբերություն է ունեցել:
Համեմատեք ծախսերը

Գնահատեք յուրաքանչյուր ETF-ի հետ կապված ծախսերը, ներառյալ առևտրի միջնորդավճարները, ֆոնդի կառավարումը (ծախսերի հարաբերակցությունը) և ցանկացած լրացուցիչ վճար: Բարձր ծախսերը կարող են նվազեցնել ներդրումներից ստացված ընդհանուր եկամուտը:
Հետազոտեք իրացվելիությունը

Համոզվեք, որ ՁԵր կողմից ընտրված ETF-ն ունի բավարար իրացվելիություն, այսինքն այն հնարավոր է հեշտությամբ գնել կամ վաճառել: Ավելի իրացվելի ֆոնդերի դեպքում սովորաբար ցածր է առքի և վաճառքի գների տարբերությունը , որը թույլ կտա խնայել գումարներ՝ առևտրի դեպքում:
Ուսումնասիրեք ֆոնդի չափերը

Ֆոնդի չափերը կարող են լինել հաջողության և կայունության ցուցանիշներից մեկը: Խոշորագույն ֆոնդերը կառավարվում են դրական հեղինակություն և երկարաժամկետ պատմություն ունեցող հայտնի կազմակերպությունների կողմից: Բացի այդ, որքան մեծ են ֆոնդի չափերը, այնքան ավելի հեշտ է բաժանել կորուստները, որպեսզի կոնկրետ ներդրողի համար դրանք լինեն նվազագույն: Այս ամենով հանդերձ, մեծ չափերը միշտ չէ, որ խոսում են ամենաբարձր որակի մասին: Երբեմն փոքր ֆոնդերը կարող են լինել ավելի ճկուն և արագ արձագանքել շուկայական փոփոխություններին:
Հետազոտեք կատարողականի պատմությունը

Ուսումնասիրեք տվյալ ֆոնդի կատարողականի պատմությունը, ներառյալ նաև եկամտաբերությունը և անկայունությունը: Չնայած անցյալը գալիք հաջողությունների երաշխիք չէ, նախկին արդյունքների վերլուծությունը կօգնի կայացնել ավելի տեղեկացված որոշումներ:
Ուշադրություն դարձրեք հարկային գանձումներին

Քանի որ ETF-ները կարող են գրանցված լինել տարբեր երկրներում, ուսումնասիրեք ընտրված ETF-ում ներդրումների հարկային գանձումները: Որոշ ֆոնդեր հարկերի տեսանկյունից կարող են լինել ավելի արդյունավետ, քան մյուսները:
ETF-ի ընտրությունը կարող է լինել բարդ գործընթաց, բայց լրացուցիչ ուսումնասիրությունները և վերլուծությունները կարող են օգնել գտնելու ներդրումային նպատակներին հասնելու առավել հարմար տարբերակ:


Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմել +374 43 004 382 հեռախոսահամարով: