Ներդրումների աշխարհը երբեմն կարող է լաբիրինթոս հիշեցնել, հատկապես երբ պետք է ընտրել՝ ակտիվ, թե՞ պասիվ ներդրում կատարել։ Այս երկուսի միջև տարբերությունները հասկանալը կարևոր է ձեր ֆինանսական նպատակներին համապատասխան գրագետ որոշումներ կայացնելու համար։
Նշենք, որ բոլոր ներդրողները միևնույն ռազմավարությունը չեն օգտագործում, ուստի ձեր ընտրությունը կարող է կախված լինել ինչպես ձեր ֆինանսական նպատակներից և ռազմավարությունից, այնպես էլ այս ոլորտում ունեցած ձեր փորձառությունից։
Շատերի համար առավել նախընտրելի է պասիվ ներդրումներ կատարելը։ Այս ռազմավարության նպատակն է համապատասխանել ինդեքսի կամ ընդհանուր շուկայի եկամտաբերությանը՝ երկարաժամկետ հեռանկարում կայուն եկամուտ ստանալու համար: Պասիվ ներդրումը, ընդհանուր առմամբ, գրավիչ տարբերակ է անհատ ներդրողների՝ հատկապես սկսնակների համար, քանի որ ենթադրում է ցածր միջնորդավճարներ և համեմատաբար ցածր ռիսկ:
Մյուս կողմից, ավելի առաջադեմ կամ ռիսկի նկատմամբ հանդուրժող ներդրողները կարող են նախընտրել գնալ ակտիվ ներդրումների ճանապարհով: Որպես կանոն, նրանք ձգտում են ավելի մեծ եկամուտ ստանալ՝ արագ արձագանքելով շուկայի կարճաժամկետ փոփոխություններին կամ ձեռք բերելով այնպիսի արժեթղթեր, որոնք միջինից ավելի լավ են աշխատում:
Ավելի հանգամանալից անդրադառնանք ակտիվ և պասիվ ներդրումներին, դրանց տարբերություններին՝ օգնելով ձեզ կողմնորոշվելու լաբիրինթոսում և կատարելու ձեր նպատակներին առավել համապատասխան ընտրություն։

Ո՞ՐՆ Է ԱԿՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄԸ
Ակտիվ ներդրումներն այն ներդրումներն են, որտեղ ներդրողները կամ ֆոնդի կառավարիչները նպատակ ունեն գերազանցել շուկան՝ արժեթղթեր գնելու և վաճառելու ստրատեգիական որոշումներ կայացնելով: Այս գործնական մոտեցումը սովորաբար ներառում է լայնածավալ հետազոտություններ, վերլուծություններ և պորտֆելի հաճախակի շտկումներ՝ ընդհանուր շուկայից ավելի բարձր եկամուտներ ստանալու ձգտումով:
Շուկայի կատարողականը հաճախ չափվում է շուկայական ինդեքսով, ինչպիսին է S&P 500-ը, որը հետևում է ԱՄՆ խոշոր ընկերությունների գործունեությանը: Ակտիվ ներդրողները ձգտում են գերազանցել մեկ կամ մի քանի ինդեքսների եկամտաբերությունը՝ օգտագործելով իրենց փորձը առանձին արժեթղթերի ընտրության հարցում:
Ակտիվ ներդրողների երկու հիմնական տեսակ կա՝ անհատական և ինստիտուցիոնալ.
·Անհատ ակտիվ ներդրողներն իրենք են ընտրում բաժնետոմսերը, պարտատոմսերը կամ այլ արժեթղթեր՝ շուկան գերազանցելու ակնկալիքով:
·Ինստիտուցիոնալ ակտիվ ներդրողները, ինչպիսիք են հեջ ֆոնդերը, փոխադարձ ֆոնդերը և ակտիվորեն կառավարվող ETF-ները, միավորում են միևնույն նպատակն ունեցող մի քանի ներդրողների ռեսուրսներ՝ ավելի խոշոր ֆոնդեր կառավարելու և շուկայի համեմատ ավելի շատ եկամուտ ստանալու համար։
Այնուամենայնիվ, որպես կանոն, ակտիվ ներդրումները հակված են ավելի բարձր ծախսերի՝ կառավարման վճարների և հաճախակի գործարքների առաջացրած ծախսերի պատճառով: Թեև, ճշգրիտ և ժամանակին ընդունված որոշումների կայացման պարագայում այն առաջարկում է ավելի բարձր եկամտաբերության ներուժ, սակայն ներդրման այս տեսակը նաև ավելի մեծ ռիսկ է պարունակում, քանի որ ռազմավարությունը հաճախ հիմնվում է շուկայական ժամանակի և բաժնետոմսերի ընտրության վրա, ինչը կարող է հանգեցնել կորուստների, եթե կանխատեսումները սխալ լինեն:

Ո՞ՐՆ Է ՊԱՍԻՎ ՆԵՐԴՐՈՒՄԸ
Պասիվ ներդրումները, որոնք հայտնի են նաև որպես պասիվ կառավարում, մատչելի, երկարաժամկետ ներդրումային ռազմավարություն են՝ ուղղված ամբողջ շուկայի կատարողականին համապատասխանելուն, այլ ոչ թե այն գերազանցելուն: Կարճաժամկետ տատանումների վրա կենտրոնանալու փոխարեն, պասիվ ներդրողները սովորաբար ներդրումներ են կատարում ինդեքսային ֆոնդերում կամ փոխանակվող առևտրային ֆոնդերում (ETF), որոնք հետևում են շուկայի ընդհանուր ինդեքսներին, ինչպիսիք են S&P 500-ը: Այստեղ նպատակը ժամանակի ընթացքում շուկայի եկամտաբերությունն արտացոլելն է՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ դժվար է (եթե ոչ անհնար) անընդհատ գերազանցել շուկան ակտիվ կառավարման միջոցով:
Ամենատարածված պասիվ ռազմավարություններից մեկը «գնել և պահել» մոտեցումն է: Փոխանակ շուկայական ժամանակը կանխատեսելու կամ առանձին բաժնետոմսեր ընտրելու, ներդրողները կանոնավոր կամ միանվագ ներդրումներ են կատարում՝ երկարաժամկետ անփոփոխ պահելով իրենց պորտֆելը: Այս ռազմավարությունը խուսափում է շուկայի վերելքից հետո վաճառելու կամ անկումից հետո գնելու գայթակղությունից՝ գիտակցելով, որ շուկայում ժամանակի ընտրությունը չափազանց բարդ խնդիր է: Ներդրումներն անընդհատ պահելով՝ պասիվ ներդրողները ձգտում են օգուտ քաղել շուկայի երկարաժամկետ աճից:
Պասիվ ներդրումների առանձնահատկություններից է նաև այն, որ դրանք քիչ ծախսատար են, քանի որ ավելի քիչ գնումներ և վաճառք են ենթադրում, ինչպես նաև չեն պահանջում խորը հետազոտություններ, ինչպես ակտիվ ներդրումները։
Պասիվ ներդրումները նույնպես ավելի քիչ ժամանակատար են և պակաս ջանք են պահանջում, քանի որ որոշումները կայացվում են մեկ անգամ, իսկ պորտֆելը հիմնականում անփոփոխ է մնում: Թեև պոտենցիալ եկամտաբերությունը հետևում է շուկայի տատանումներին և կարող է ավելի ցածր լինել, քան ակտիվ ներդրումների դեպքում, պասիվ ներդրումները սովորաբար ավելի քիչ ռիսկ են պարունակում, քանի որ այն նպատակ ունի դիվերսիֆիկացնել և հարթեցնել շուկայի կարճաժամկետ տատանումները:

Ո՞Ր ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ
Թե՛ ակտիվ, թե՛ պասիվ ներդրումներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները, ուստի այն հարցի պատասխանը, թե ո՞րն է ավելի լավը՝ կախված է ներդրողի նպատակներից, ռիսկի հակումից և նախասիրություններից:
Եկեք 5 հիմնական կետով համեմատենք ներդրումների այս երկու տեսակները և ավելի հստակ պատկերացնենք դրանց տարբերությունները.
1. Պոտենցիալ շահութաբերություն.
Ակտիվ. ավելի բարձր եկամտաբերության հնարավորություն, որին սակայն ավելի դժվար է հասնել: Հաջողությունը կախված է ներդրողի կամ ֆոնդի կառավարչի հմտություններից:
Պասիվ. սովորաբար ապահովում է շուկային համապատասխան կայուն եկամտաբերություն, բայց առանց բացառիկ արդյունքների հասնելու հնարավորության:
2. Ռիսկեր.
Ակտիվ. շուկան հաղթելու փորձերի հետևանքով ավելի բարձր ռիսկ, որը կարող է հակառակ արդյունք տալ՝ որոշումների չկայացման դեպքում:
Պասիվ. որպես կանոն ցածր ռիսկ՝ դիվերսիֆիկացիայի և երկարաժամկետ շուկայական կատարողականի հետ համապատասխանության պատճառով:
3. Արժեք.
Ակտիվ. ավելի բարձր վճարներ՝ հետազոտությունների անցկացման, առևտրի և ակտիվ կառավարման անհրաժեշտության հետ կապված:
Պասիվ. ավելի ցածր վճարներ ներդրումների կառավարման ավտոմատացված մոտեցման շնորհիվ:
4. Ժամանակ և ջանքեր.
Ակտիվ․ ավելի ժամանակ է պահանջում հետազոտությունների, վերլուծությունների և որոշումներ կայացնելու համար:
Պասիվ․ պահանջում է նվազագույն, շարունակական ջանքեր՝ «գնել և պահել» սկզբունքով:
5. Հարկեր.
Ակտիվ. ավելի հաճախակի առևտուրը կարող է հանգեցնել կապիտալի շահույթի հարկերի բարձրացմանը:
Պասիվ. ավելի քիչ գործարքներ՝ պոտենցիալ ավելի քիչ հարկեր:

Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ
Այս հարցին միանշանակ պատասխանելը պրոֆեսիոնալ չէ, քանի որ ամեն ինչ կախված է ներդրողի նախնական նպատակներից։ Այնուամենայնիվ.
Կարճաժամկետ հեռանկարում. ակտիվ ներդրումները կարող են պոտենցիալ ավելի բարձր եկամտաբերություն ապահովել, հատկապես, եթե շուկան անկայուն է, իսկ ներդրողն ի վիճակի է օգուտ քաղել շուկայի միտումներից:
Երկարաժամկետ հեռանկարում. պասիվ ներդրումները հաճախ գերազանցում են ակտիվ ներդրումներին՝ ավելի ցածր ծախսերի և շուկայից հետևողականորեն առաջ անցնելու դժվարության պատճառով: Ժամանակի ընթացքում ակտիվ ֆոնդերի հետ կապված ավելի բարձր վճարները հակված են նվազեցնելու ընդհանուր շահույթը:

Ո՞ՐՆ ԸՆՏՐԵԼ
Ակտիվ և պասիվ ներդրումների միջև ընտրությունը կախված է ձեր անձնական ֆինանսական վիճակից, ռիսկերի նկատմամբ հանդուրժողականությունից և ձեր ունեցած ներդրումային նպատակներից: Եթե բավարար ժամանակ և փորձ ունեք (կամ կարող եք օգտվել ներդրումային ընկերությունների ծառայություններից), պատրաստ եք ավելի բարձր ռիսկի դիմել հանուն բարձր եկամտաբերության, ապա ակտիվ ներդրումները կարող են «աշխատող» տարբերակ լինել ձեզ համար: Մյուս կողմից, եթե նախընտրում եք ավելի հավասարակշռված մոտեցում, գնահատում եք հետևողականությունը և ցանկանում եք նվազագույնի հասցնել միջնորդավճարները, ապա, ամենայն հավանականությամբ, պասիվ ներդրումներ կատարելն ավելի ճիշտ որոշում է:
Շատ ներդրողներ իրենց պորտֆելում երկու տարբերակն էլ ներառում են: Նրանք օգտագործում են պասիվ ինդեքսային ֆոնդեր՝ շուկայի լայն հասանելիություն ապահովելու համար, իսկ միջոցների մի մասը ներդնում են ակտիվորեն կառավարվող ֆոնդերում՝ ավելի բարձր եկամտաբերություն ստանալու նպատակով:

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄ
Բացեք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք
+374 43 004 382 հեռախոսահամարով։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ակտիվ և պասիվ ներդրումներն ունեն իրենց լավ և վատ կողմերը: Ակտիվ ներդրումները կենտրոնացած են շուկայի մանրակրկիտ վերլուծության միջոցով ավելի բարձր եկամտաբերություն ստանալուն, բայց ավելի մեծ ծախսեր են պահանջում և ավելի մեծ ռիսկեր պարունակում: Պասիվ ներդրումները, մյուս կողմից, առաջարկում են ավելի մատչելի, բայց երկարաժամկետ մոտեցում ՝ շուկայի ինդեքսներին հետևելու միջոցով, և հենց սրանով էլ դրանք ավելի պակաս ռիսկային և ժամանակատար են համարվում:
Հիշեք, որ լավագույն ռազմավարության ընտրությունը կախված է ձեր ֆինանսական նպատակներից, ռիսկի հանդուրժողականությունից և ներդրումային նախասիրություններից: