Վերլուծություններ
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Super Micro Computer

🔹Ընթացիկ գին` $772
🔹Կանխատեսվող գին` $1059
🔹Աճի պոտենցիալը` 37.2% 🔥
🔹Ներդրումային ժամանակաշրջանը` 1 տարի

Super Micro Computer ամերիկյան ընկերությունը սերվերային սարքավորումների խոշոր արտադրող է։ Super Micro Computer-ի արտադրանքը լայնորեն օգտագործվում է արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների համար, քանի որ աշխատում է NVIDIA չիպերի հետ: Ընկերության բաժնետոմսերը վերջին 12 ամիսների ընթացքում ցուցաբերել են զգալի աճ (+244%), որին նպաստում է բիզնեսի ընդլայնումը։

Առավելությունները

🔼Բարձր ֆինանսական ցուցանիշներ

Super Micro Computer-ն ապահովել է բարձր ցուցանիշներ 2024թ.-ի ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում (2024թ.-ի 1-ին եռամսյակ): Ընկերության հասույթն աճել է ավելի քան 200% տ/տ և հասել $3.85 մլրդ: Մեկ բաժնետոմսի ճշգրտված շահույթը աճել է 329%՝ կազմելով $6.56:

🔼 Դրական հեռանկար

Ընկերությունը բարձրացրել է 2024թ.-ի հասույթի կանխատեսումը՝ $14.3-14.7 մլրդ-ից մինչև $14.7-15.1 մլրդ: Եթե վերցնենք միջակայքի միջինացված ցուցանիշը, ապա այն ենթադրում է 582% աճ նախորդ ֆինանսական տարվա համեմատ: NVIDIA-ի վերջերս հրապարակված հաշվետվությունը փաստում է արհեստական բանականության տեխնոլոգիաների համար սարքավորումների նկատմամբ պահանջարկի շարունակական բարձր աճը, ինչը դրական արդյունք կունենա նաև Super Micro Computer-ի համար:

🔽Ռիսկեր

Super Micro Computer-ը բավականին բարձր է գնահատվում շուկայի կողմից, ինչը ենթադրում է հասույթի և մեկ բաժնետոմսի շահույթի բարձր աճի սպասելիքներ: Եթե դրանք այնքան էլ բարձր չլինեն, դա կարող է առաջացնել ընկերության բաժնետոմսերի վաճառքի ալիք։

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար




2024-06-05 14:42