Վերլուծություններ
Ներդրումային գաղափարներ Բոլորը

Monster Beverage | ավելի զիլ է միայն NVIDIA-ն

🔹Ընթացիկ գին` $54.5
🔹Կանխատեսվող գին`$62.6
🔹Աճի պոտենցիալը` 14.9% 🔥
🔹Ներդրումային ժամանակաշրջանը` 1 տարի
Monster Beverage-ը ոչ ալկոհոլային խմիչքների ամերիկյան արտադրող է, որի ներքո գործում են Monster Energy և Burn ապրանքանիշերը: Ընկերությունը հետևողականորեն ապահովում է ֆինանսական ցուցանիշների աճի դինամիկա, որն արտացոլվում է բաժնետոմսերի գնի վրա. վերջին 25 տարիների ընթացքում միայն NVIDIA-ի բաժնետոմսերն են ավելի մեծ աճ ցույց տվել:
Առավելությունները.

🔼բարձր ֆինանսական ցուցանիշներ. 2024թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով Monster Beverage-ն ապահովել է $1.90 մլրդ եկամուտ՝ գրանցելով 11.8% աճ: Փորձագետները ակնկալում են, որ Monster Beverage-ը մինչև 2027թ. կարող է ապահովել եկամտի 10% և շահույթի 15% տարեկան աճ:

🔼վճարումներ բաժնետերերին. Monster Beverage-ը չի վճարում շահաբաժիններ, բայց կատարում է սեփական բաժնետոմսերի առք: 2024թ. առաջին եռամսյակում այդ նպատակով հատկացվել է $97.2 մլն Մայիսի 2-ի դրությամբ, ընկերությունը հաստատել է ևս $642.4 մլն դոլարի ծախս՝ բաժնետոմսերի առքի համար:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար
2024-05-17 15:17