VICI Properties-ը անշարժ գույքի ներդրումային տրեստ է (REIT), որը մասնագիտացած է խաղատներում և զվարճանքի այլ օբյեկտներում: Այն ձևավորվել է Caesars Entertainment Corporation-ից՝ իր սնանկության գործընթացի շրջանակներում բաժանվելու արդյունքում։ Հիմնադրամը վարձակալում է անշարժ գույք խաղատների համար, ինչպիսիք են Caesars, Harrah's, MGM և այլն: Ֆինանսական ցուցանիշների ուժեղ դինամիկան և շահաբաժինների վճարման բարձր մակարդակը դարձնում են VICI Properties-ը գրավիչ ներդրումային թիրախ: VICI-ի բաժնետոմսերի իրական արժեքը կազմում է $35,68, վերելքը` 5,7%: Շահաբաժնի եկամտաբերությունը՝ 4,9%։
Ներդրումային թեզեր
🔼Բարձր ֆինանսական կատարողականություն. 2024 թվականի 2-րդ եռամսյակի վերջում VICI Properties-ը ներկայացրել է բարձր ֆինանսական արդյունքներ: Եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 6,6%-ով և կազմել 957 մլն դոլար: Ընթացիկ գործառնություններից ճշտված շահույթը (AFFO) աճել է 9,6%-ով և կազմել 592,4 դոլար: Տվյալները ավելի լավ են ստացվել, քան շուկայի սպասումները։ Բացի այդ, VICI Properties-ը բարելավեց իր AFFO կանխատեսումը ողջ 2024 թվականի համար մինչև $2,35-2,37 մլրդ կամ $2,24-2,26 մեկ բաժնետոմսի համար:
🔼Շահաբաժիններ. VICI Properties-ը վերջին 5 տարիների ընթացքում պարբերաբար բարձրացնում է շահաբաժինների վճարումների մակարդակը: Ներկայումս արժեթղթերի դիվիդենտային եկամտաբերությունը կազմում է 4,9%, ինչը միայն մի փոքր ցածր է Fed-ի հիմնական տոկոսադրույքից (5,25-5,5%): Քանի որ կարգավորող մարմնի դրամավարկային քաղաքականությունը մեղմանում է, շահաբաժինների այս մակարդակը գնալով ավելի գրավիչ կդառնա ներդրողների համար:
Բաժնետոմսը կարող եք ձեռք բերել բացելով անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:
Իրազեկում!
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը: