Ticker (շուկա) – NVDA (NASDAQ)
ISIN - US67066G1040
Ընթացիկ գին – 113.4 դոլար
Կանխատեսվող գին – 149.5 դոլար
Աճի պոտենցիալ – 31.8 %🔥
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի
NVIDIA-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը արտադրում է գրաֆիկական պրոցեսորներ և չիպային համակարգեր: NVIDIA-ն արհեստական ինտելեկտի (AI) զարգացման թրենդի հիմնական շահառուներից մեկն է, քանի որ հենց նրա միկրոչիպերն են հանդիսանում այս տեխնոլոգիայի «երկաթի» հիմքը: Վերջին 12 ամիսների ընթացքում ընկերության բաժնետոմսերը աճել են մոտ 160%-ով (1/10 բաժնետոմսերի սպլիտի հաշվառմամբ), ինչը թույլ է տվել նրան մուտք գործել աշխարհի խոշորագույն երեք ընկերությունների ցանկ՝ Apple-ի և Microsoft-ի հետևից: Չնայած դրան, աճի ներուժը դեռ պահպանվում է, իսկ բաժնետոմսերի վերջին շտկումը ստեղծում է ներդրման գրավիչ պահ: NVIDIA-ի բաժնետոմսերի Կանխատեսվող գինը կազմում է 149.5 դոլար, իսկ աճի պոտենցիալը՝ 31.8%:
Ներդրումային թեզեր
🔼Ուժեղ ֆինանսական ցուցանիշներ.
NVIDIA-ն ներկայացրել է հզոր հաշվետվություն 2025 թվականի ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի համար (ավարտվել է 2024 թվականի հուլիսի 28-ին): Ընկերության եկամուտներն աճել են 122%-ով՝ կազմելով 30.0 միլիարդ դոլար: Դրանցից 26.3 միլիարդ դոլարը ստացվել է տվյալների կենտրոնների համար նախատեսված արտադրանքի բաժնից: Մի բաժնետոմսին բաժին ընկնող շտկված շահույթը (EPS) աճել է 152%-ով և կազմել 0.68 դոլար: Տվյալները գերազանցել են նույնիսկ շուկայի բավականին լավատեսական ակնկալիքները: NVIDIA-ի ղեկավարությունը նաև հաստատել է 50 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի հետգնման ծրագիր:
🔼Դրական կանխատեսում.
Արհեստական ինտելեկտի (AI) զարգացման թրենդը լավ հեռանկարներ է կանխատեսում NVIDIA-ի համար։ Վերջերս կայացած ներդրումային համաժողովում ընկերությունը նշեց միկրոչիպերի նկատմամբ բարձր պահանջարկի պահպանումը։ Ընթացիկ եռամսյակի իր կանխատեսման մեջ ընկերությունը ակնկալում է, որ եկամուտները կկազմեն 32.5 միլիարդ դոլար, ինչը 8.3%-ով ավելի է ընթացիկ ցուցանիշներից։
🔽Ռիսկեր.
NVIDIA-ն հասել է տպավորիչ չափերի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի «աճի դժվարությունների»: Ընկերության համար գնալով ավելի բարդ կլինի ապահովել եռանիշ աճի տեմպեր և արդարացնել շուկայի գերագնահատված ակնկալիքները:
Բաժնետոմսը կարող եք ձեռք բերել բացելով անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:
Իրազեկում!
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
#InvestIdea