Վերլուծություններ
ներդրումային ռազմավարություն
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Target | Հիանալի ներդրման հնարավորություն

Ticker (Exchange) – TGT (NYSE)
ISIN - US87612E1064

Ընթացիկ գին – $158.9
Կանխատեսվող գին – $177
Աճի պոտենցիալ – 11.4%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն – 2.7%💵
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի

Target Corp-ը՝ ամերիկյան ընկերություն է, որը ղեկավարում է մանրածախ առևտրի խանութների ցանց: Այն ԱՄՆ-ի խոշորագույն մանրածախ վաճառողներից է: Ամերիկյան տնտեսությունը ցույց է տալիս ավելի լավ արդյունքներ, քան ակնկալում էին տնտեսագետները, ինչի արդյունքում հնարավոր է ակնկալել սպառողների ակտիվության աճ, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա Target-ի բաժնետոմսերի վրա: Ընկերության կանխատեսվող գինը կազմում է 177 դոլար, աճի պոտենցիալը՝ 11.4%: Շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 2.7%:

Ներդրումային թեզեր

🔼 Բարձր ֆինանսական ցուցանիշներ.
Target-ը 2024 թվականի 2-րդ եռամսյակի արդյունքներով ներկայացրել է դրական հաշվետվություն։ Ընկերության հասույթը աճել է 2.7%-ով (տարեկան հաշվարկով) և կազմել 25.5 մլրդ դոլար: Համադրելի վաճառքները աճել են 2%-ով: Հաշվեկշռված մեկ բաժնետոմսի շահույթը աճել է ավելի քան 40%-ով և հասել 2.57 դոլարի: Ըստ 2024 թվականի արդյունքների՝ Target-ը պահպանում է համադրելի վաճառքների աճի կանխատեսումը 0-2% միջակայքում, սակայն ակնկալում է ավելի շատ աճ միջակայքի ստորին սահմանում: Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսի շահույթի (EPS) կանխատեսումը բարելավվել է՝ 8.60-9.60 դոլարից դառնալով 9.00-9.70 դոլար:

🔼 Շահաբաժիններ և հետգնում.

Ընկերությունը կիսվում է իր շահույթով ներդրողների հետ՝ շահաբաժինների վճարման և բաժնետոմսերի հետգնման միջոցով: 2024 թ. 2-րդ եռամսյակում շահաբաժինների ծավալը աճել է 1.9%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ, և կազմել 509 միլիոն դոլար: Բացի այդ, իրականացվել է բաժնետոմսերի հետգնում 155 միլիոն դոլարի չափով: Ընթացիկ շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 2.7%, ինչը համարվում է լավ մակարդակ: Դաշնային պահուստային համակարգի հիմնական տոկոսադրույքի նվազման պայմաններում այս ցուցանիշը ավելի կարևոր դեր կունենա:

Ինչպե՞ս ներդրում կատարել

Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք առևտուր իրականացնել ձեր հեռախոսից։ Մեր բջջային հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և հայտնի ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերական հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382։



🔔Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: