Վերլուծություններ
Ամերիկյան ֆոնդային բորսա
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Citigroup | Մեծ քառյակից ամենամատչելին

🔹Ընթացիկ գին` $61.9

🔹Կանխատեսվող գին` $69.0

🔹Աճի պոտենցիալը` 11.5% 🔥

🔹Շահաբաժնային եկամտաբերությունը` 3.43%💵

🔹Ներդրումային ժամանակաշրջանը` 1 տարի
Citigroup-ն ամերիկյան ֆինանսական կոնգլոմերատ է, խոշորագույններից մեկն աշխարհում։ Հիմքում Citibank-ն է, որը Bank of America-ի, JPMorgan Chase-ի և Wells Fargo-ի հետ միասին ներառված է ԱՄՆ-ի բանկերի «մեծ քառյակում»: Citi-ի բաժնետոմսերը ֆինանսական ցուցանիշների բարելավման շնորհիվ վերջին 12 ամիսների ընթացքում լավ արդյունքներ են ցույց տվել և դեռևս ունեն աճի ներուժ:

Առավելությունները

🔼 Բիզնեսը գերազանցել է շուկայական սպասումները.

2024թ. 1-ին եռամսյակի արդյունքներով Citi-ն ապահովել է $21,1 մլրդ հասույթ: Ներդրումային ուղղությունը դրական միտում է ցույց տվել։ Մեկ բաժնետոմսի շահույթը (EPS) կազմել է $1,58:

🔼 Մատչելի բաժնետոմսեր.

Citi-ի բաժնետոմսերը վաճառվում են զեղչով:

🔼 Շահաբաժիններ և buyback.

Ընկերությունն առաջարկում է բավականին լավ շահաբաժնային եկամտաբերություն՝ 3.43%, ինչն ավելի է բարձր է, քան թե հիմնական մրցակիցներինը: Citi-ն որոշակի դադարից հետո վերսկսել է նաև բաժնետոմսերի հետգնումը:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: