Վերլուծություններ
արժեթղթերի շուկա
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Միկրոն տեխնոլոգիա | Չափազանց էժան իր հիմունքների համար

Ticker (շուկա) – MU (NASDAQ)
ISIN - US5951121038

Ընթացիկ գինը – 87,9 դոլար
Կանխատեսվող գին – 164,3 դոլար
Աճի պոտենցիալ – 86,9%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն – 0.5%💵
Ներդրումային ժամկետ – 1 տարի

Micron Technology-ն ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է չիպերի և այլ կիսահաղորդչային արտադրանքների արտադրությամբ: Ընկերությունը մասնագիտանում է DRAM և NAND հիշողության չիպերի, ֆլեշ հիշողության, SSD կուտակիչների արտադրության մեջ: Սպառողական շուկայի համար արտադրանքը վաճառվում է Crucial ապրանքանիշի ներքո: 2024 թ.-ին ընկերության բաժնետոմսերը ցուցաբերել են էական անկում, որը չի համընկնում դրա ֆինանսական վիճակի հետ: Սա ստեղծում է գրավիչ հնարավորություն բաժնետոմսեր գնելու համար: Micron-ի բաժնետոմսերի կանխատեսվող գինը կազմում է 164.3 դոլար, աճի պոտենցիալը՝ 86.9%, շահաբաժնային եկամտաբերությունը՝ 0.5%:

Ներդրումային թեզեր

🔼Ուժեղ ֆինանսական ցուցանիշներ.
Micron-ը ներկայացրեց վստահ հաշվետվություն 2024 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի համար (որը ավարտվել է 2024 թ. մայիսի 30-ին): Ընկերության հասույթը աճել է 82%-ով՝ տարեկան կտրվածքով, և հասել 6.81 միլիարդ դոլարի: Մաքուր եկամուտը կազմել է 332 միլիոն դոլար՝ համեմատած 2023 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի 1.9 միլիարդ դոլարի կորստի հետ: Շահույթը մեկ բաժնետոմսի համար (EPS) կազմել է 0.3 դոլար: Micron-ի արդյունքները գերազանցեցին շուկայի ակնկալիքները:

🔼Դրական կանխատեսում.
Համաձայն դրական կանխատեսման՝ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման միտման ֆոնին ակնկալվում է նաև չիպերի, այդ թվում՝ Micron-ի արտադրած չիպերի պահանջարկի աճ: Կանխատեսվում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում ընկերության հասույթը տարեկան միջինում կաճի 26%-ով, մինչդեռ ԱՄՆ կիսահաղորդիչների ոլորտում միջին աճը կանխատեսվում է 18% սահմաններում:

🔽Ռիսկեր.
Micron-ը կներկայացնի ֆինանսական հաշվետվությունը սեպտեմբերի 25-ին, ինչը կարող է բարձրացնել բաժնետոմսերի անկայունությունը: Կանխատեսվում է, որ հաշվետվությունը կլինի ավելի լավ, քան սպասվում էր, սակայն ներկայումս շուկան չափազանց բարձր ակնկալիքներ ունի արհեստական ​​ինտելեկտի հետ կապված տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ: Էական նշանակություն կունենա Micron-ի կանխատեսումը:


Բաժնետոմսը կարող եք ձեռք բերել բացելով անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:


Իրազեկում!

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#InvestIdea