Վերլուծություններ
անվտանգ գործարքներ
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Applied Materials | Արտադրողների համար արտադրող

Ticker (Exchange) – AMAT (NASDAQ)
ISIN - US0382221051

Ընթացիկ գին – $201.7
Կանխատեսվող գին – $234
Աճի պոտենցիալ – 16.0%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն – 0.7%💵
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի

Applied Materials-ը ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը տրամադրում է սարքավորումներ, ծառայություններ և ծրագրային ապահովում, որոնք անհրաժեշտ են տարբեր տեսակի չիպերի արտադրության համար՝ էլեկտրոնիկայի, համակարգիչների, սմարթֆոնների, հեռուստացույցների էկրանների, ինչպես նաև արևային վահանակների համար: Applied Materials-ի արտադրանքը օգտագործվում է արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներում, ինչը լավ հեռանկարներ է ստեղծում բիզնեսի համար: Ընկերության բաժնետոմսերի ընթացիկ գինը կազմում է $234, աճի պոտենցիալ ՝ 16%: շահաբաժնային եկամտաբերությունը՝ 0.7%:

Ներդրումային թեզեր

🔼 Բարձր ֆինանսական ցուցանիշներ. Applied Materials-ը ներկայացրել է դրական հաշվետվություն 2024 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի (2024 2-րդ եռամսյակի) արդյունքներով: Ընկերության հասույթը աճել է 5%՝ տարեկան կտրվածքով և հասել է $6.78 միլիարդի: Մեկ բաժնետոմսի գծով շահույթը (EPS) աճել է 12%-ով՝ հասնելով $2.12-ի: Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի ակնկալիքները: Բացի այդ, անցած եռամսյակում Applied Materials-ը ունեցել է $2.09 միլիարդ զուտ դրամական հոսք, ինչը գրեթե կրկնապատկում է նախորդ եռամսյակի ցուցանիշը:

🔼 Դրական կանխատեսում. Ընկերությունն ունի լավ դիրքավորում կիսահաղորդիչների շուկայում՝ մասնակցելով տարբեր հիշողության չիպերի արտադրական շղթաներին, որոնք օգտագործվում են AI տեխնոլոգիաների համար: Սա հնարավորություն է տալիս ակնկալել բարձր ֆինանսական արդյունքներ ապագայում: 2024 ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի արդյունքներով Applied Materials-ը կանխատեսում է հասույթ $6.93 միլիարդ (± $400 մլն) սահմաններում, իսկ EPS-ն՝ $2.18 (± $0.18):

🔼 Շահաբաժիններ և հետգնում. Applied Materials-ը կիսում է շահույթը բաժնետերերի հետ շահաբաժինների և բաժնետոմսերի հետգնման միջոցով: 2024 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում այս նպատակով ծախսվել է $1.19 միլիարդ: Բաժնետոմսերի շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 0.7%:

Ինչպես ներդրում կատարել

Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք առևտուր իրականացնել ձեր հեռախոսից։ Մեր բջջային հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և հայտնի ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերական հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382։



🔔Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: