Վերլուծություններ
Ֆոնդային ինդեքս
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Intel | «Իմ մահվան լուրերը չափազանցված են»

Ticker (բորսա) INTC (NASDAQ)

ISIN - US4581401001

Ընթացիկ գինը - $20.1

Կանխատեսվող գինը - $27

Աճի պոտենցիալը - 34.3%🔥

Ներդրումային ժամանակաշրջանը – 1 ամիս

Intel – ամերիկյան կազմակերպություն է, որն արտադրում է միկրոպրոցեսորներ անհատական համակարգիչների, տվյալների կենտրոնների և արհեստական բանականության համակարգերի, ինչպես նաև ինտերնետային այլ սարքավորումների համար: Ընկերության բաժնետոմսերը տարեսկզբից ցուցաբերել են զգալի անկում (-59.1%), ընդ որում մեծ մասը վերջին մի քանի օրերին (-35%): Դրան նպաստել են ընկերության թույլ եռամսյակային հաշվետվությունը և ֆոնդային շուկայի ընդհանուր անկայունությունը: Սակայն այդպիսի արձագանքը չափազանցված է թվում: Մոտ ապագայում կարելի է ակնկալել բաժնետոմսերի գնի բարձրացում մինչև $27, ինչը ենթադրում է 34.2% աճի պոտենցիալ:

Ներդրումային թեզեր

🔼Բիզնեսի վերականգնման հեռանկարները – Intel-ի 2024թ. երկրորդ եռամսյակի հաշվետվությունը չափազանց հիասթափեցրեց ներդրողներին: Ընկերության շահույթը հասավ գրեթե զրոյի և զգալիորեն ցածր էր շուկայական սպասելիքներից: Բացի այդ, նվազեցվեցին նաև դիվիդենտները: Սակայն, Intel-ը իրականացնում է ծախսերի կրճատման մասշտաբային ծրագիր, ինչը հուսադրող է ապագայում ֆինանսական ցուցանիշների վերականգնման տեսանկյունից: Բացի այդ, ընկերության ուժեղ դիրքերը անհատական համակարգիչների շուկայում կխթանեն եկամուտների աճը՝ այս ոլորտում արհեստական բանականության տարածման ֆոնին: Նման իրավիճակում կարելի է սպասել, որ այդպիսի մասշտաբային անկումը մասամբ կփոխհատուցվի մոտ ժամանակներում:

🔼Շուկայական տրամադրությունների բարելավում – Intel-ի հաշվետվության վերաբերյալ ներդրողների բացասական արձագանքը համընկավ ֆոնդային շուկայում ընդհանուր վաճառքի ալիքի հետ՝ պայմանավորված ԱՄՆ-ում զբաղվածության ցածր ցուցանիշներով: Այդպիսի անկումը չափազանցված է թվում՝ հաշվի առնելով ամերիկյան տնտեսության բավականին լավ վիճակը: Բացի այդ, FRS-ի կողմից տոկոսադրույքի նվազեցման ակնկալիքները կնպաստեն ներդրողների տրամադրությունների բարելավմանը:

🔽Ռիսկեր – Պրոցեսորների շուկայում մրցակցության սաստկացումը կարող է վատթարացնել Intel-ի հեռանկարները և դանդաղեցնել բաժնետոմսերի արժեքի վերականգնումը: Բացի այդ, բացասական է նաև ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դեմ արտահանման սահմանափակումների սաստկացումը, ինչը զգալի վնաս է հասցնում ընկերության եկամուտներին:

Ներդրումներ սկսելու համար անվճար բացեք բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

Իրազեկում!

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#InvestIdea