Honeywell ամերիկյան արդյունաբերական կորպորացիան մասնագիտանում է կառավարման և ավտոմատացման էլեկտրոնային համակարգերի արտադրության մեջ: Գործունեության հիմնական ոլորտներն են օդատիեզերական սարքավորումները, արդյունաբերական և շինարարական ավտոմատացման միջոցներն ու լուծումները էներգետիկայի և կայուն զարգացման ոլորտում։ Ընկերությունը մշտապես ցուցադրել է աճի բարձր տեմպեր՝ գերազանցելով S&P500 ինդեքսը, սակայն այս միտումը խաթարվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Ներկայումս Honeywell-ը վերականգնում է իր դիրքերը և կրկին պատրաստվում է ինտենսիվ զարգացման:
Ներդրումային թեզեր
🔼Բարձր ֆինանսական ցուցանիշներ. Ընկերության հասույթը տարեկան կտրվածքով աճել է 3%-ով տ/տ՝ կազմելով $9.1 մլրդ: Մեկ բաժնետոմսի համար ճշգրտված եկամուտը (EPS) աճել է տարեկան 9%-ով տ/տ՝ հասնելով $2.25: Օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտը գրանցել է զգալի աճ՝ քաղաքացիական ավիացիայի և ռազմական պատվերների վերականգնման պայմաններում: Honeywell-ն ակնկալում է, որ 2024 թվականին հասույթը կկազմի $38.1-38.9- մլրդ (2023-ի $36.7-ի դիմաց), իսկ ճշգրտված EPS-ը՝ $9.80-10.10 (2023-ի $9.16-ի դիմաց):
🔼Շահաբաժիններ և buyback. Ընկերությունը հաստատել է $1.6 մլրդ-ի ծրագիր, որը ներառում է շահաբաժիններ, սեփական բաժնետոմսերի հետգնում, ինչպես նաև բարձր եկամտաբերությամբ կապիտալ ներդրումներ։ Honeywell-ի շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 2,1% է, ինչը բավականին լավ ցուցանիշ է
Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:
‼ Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը: