Վերլուծություններ
ներդրումային ռազմավարություն
Բոլորը Ներդրումային գաղափարներ

DuPont de Nemours | Գնի՛ր երեքը մեկի գնով

🔹Ընթացիկ գին`$82.1
🔹Կանխատեսվող գին`$90.9
🔹Աճի պոտենցիալը`10.7% 🔥
🔹Շահաբաժնային եկամտաբերությունը`1.85%💵
🔹Ներդրումային ժամանակաշրջանը` 1 տարի

DuPont de Nemours ամերիկյան արդյունաբերական հոլդինգը մասնագիտացված է քիմիական արտադրատեսակների և նյութերի արտադրության մեջ: Ընկերության լաբորատորիաներում են ստեղծվել տեֆլոնը և լայքրան:

Առավելությունները.

🔼 Վերակազմավորում.

DuPont-ը մայիսի վերջին հայտարարեց երեք ընկերությունների բաժանվելու պլանների մասին: Առաջինը՝ New DuPont-ը, կենտրոնանալու է բժշկական, արդյունաբերական, շինարարական և ավտոմոբիլային արդյունաբերության համար նյութերի արտադրության վրա: Այս ուղղության հասույթը 2023թ.-ին կազմել է $6.6 մլրդ.:

Երկրորդ ընկերությունը կսպասարկի կիսահաղորդչային արդյունաբերությունը (հասույթը՝ $4 մլրդ), իսկ երրորդը կսպասարկի ջրի ֆիլտրման և մաքրման հետ կապված արտադրությունը (հասույթը՝ $1,5 մլրդ): Այս տարանջատումը թույլ կտա ընկերությանը կենտրոնանալ կոնկրետ ոլորտների վրա և մեծացնել շահույթը: Հաջող տարանջատման օրինակ է General Electric-ը: Միասնական ընկերության կապիտալիզացիան 2021 թվականին կազմել է $100 մլրդ, իսկ ձևավորված 3 ընկերությունների ընդհանուր արժեքը ներկայումս կազմում է $260 մլրդ։

🔼Շուկայական դրական գնահատական. Վերլուծաբանները դրական են գնահատում ընկերության ապագան: Վերջին երեք ամիսներին հասույթի կանխատեսման 13 դրական վերանայում է կատարվել: Նույնքան էլ՝ մեկ բաժնետոմսի շահույթի (EPS) վերաբերյալ:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար