Ticker (Exchange) – SDY (NYSE)
ISIN - US78464A7634
Ընթացիկ գինը – 140,2 դոլար
Կանխատեսվող գին – 156 դոլար
Աճի պոտենցիալ – 11,3%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն – 2.4%💵
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի
SPDR® S&P Dividend ETF-ը՝ State Street Global Advisors ընկերության կողմից թողարկված բորսայում առևտուր իրականացնող ֆոնդ է, որը հետևում է S&P High Yield Dividend Aristocrats ինդեքսին: Այս ETF-ը ներդրումներ է կատարում միջին կապիտալիզացիա ունեցող այն ընկերություններում, որոնք նվազագույնը 20 տարի անընդմեջ ավելացրել են իրենց շահաբաժնային վճարումները։ Կառավարվող ակտիվները կազմում են 21.3 միլիարդ դոլար, իսկ ծախսերի ցուցանիշը՝ 0.35%։ Հիմնական տոկոսադրույքի նվազման պայմաններում շահաբաժնային բաժնետոմսերի գրավչությունը բարձրանում է, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ապահովել բարձր եկամտաբերություն: SPDR® S&P Dividend ETF-ի բաժնետոմսերի կանխատեսվող գինը կազմում է $156, իսկ աճի պոտենցիալը՝ 11.3%։ Շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 2.4%։

Ներդրումային թեզեր
🔼 Կայուն բիզնես։ Ընկերությունները, որոնք կանոնավոր կերպով շահաբաժիններ են վճարում, բնորոշվում են բիզնեսի բարձր կայունությամբ: Նման ընկերությունների բաժնետոմսերը հակված են երկարաժամկետ աճին և ունեն ավելի ցածր անկայունություն: SPDR® S&P Dividend ETF-ը թույլ է տալիս ներդրում կատարել շահաբաժնային բաժնետոմսերի պորտֆելում, ինչը լրացուցիչ նվազեցնում է ներդրողի ռիսկերը դիվերսիֆիկացիայի շնորհիվ:
🔼 Եկամտաբերության ապահովում։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Ֆեդերալ Ռեզերվ) սեպտեմբերին առաջին անգամ 4.5 տարվա ընթացքում նվազեցրեց հիմնական տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով (0.5%), դրանով իսկ սկսելով դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլը: Կարգավորիչի կանխատեսումների համաձայն, մինչև 2025 թ. վերջ հիմնական տոկոսադրույքը կլինի 3.25-3.5% միջակայքում, ինչը 1.5 տոկոսային կետով ավելի ցածր է ներկայիս մակարդակներից: Տոկոսադրույքի նվազմանը հետևում է նաև պարտատոմսերի եկամտաբերության նվազումը, ինչը մեծացնում է պահանջարկը շահաբաժնային բաժնետոմսերի նկատմամբ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ամրագրել ներկա բարձր եկամտաբերության մակարդակը: Այսպիսով, դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլի ընթացքում կարելի է ակնկալել շահաբաժնային արժեթղթերի կանխատեսված աճ:
🔼 Շահաբաժիններ։ SPDR® S&P Dividend ETF-ը վճարում է շահաբաժիններ։ Շահաբաժնային եկամտաբերությունը 2.4% է, ինչը բավականին բարձր մակարդակ է։
Ինչպես ներդրում կատարել
Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք առևտուր իրականացնել ձեր հեռախոսից։ Մեր բջջային հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և հայտնի ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերական հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կայքում կամ զանգահարեք +374 43 004 382։
🔔Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: