Վերլուծություններ
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Pfizer | Առաջին տպավորությունները խաբուսիկ են

Ընթացիկ գին – 27,7 դոլար

Կանխատեսվող գին – 32,6 դոլար

Աճի պոտենցիալ – 17,7%🔥

Շահաբաժնային եկամտաբերություն – 6.1%💵

Ներդրումային ժամանակաշրջան – 1 տարի

Pfizer-ը աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկն է: Ընկերությունը մեծ աճ է գրանցել COVID-ի համաճարակի ժամանակ, սակայն այժմ այդ պատվաստանյութերի և դեղերի պահանջարկը զգալիորեն նվազել է, ինչն արտացոլվում է ֆինանսական ցուցանիշների և բաժնետոմսերի գների վրա։

Pfizer-ը կորցրել է իր արժեքի կեսից ավելին 2021 թվականի իր գագաթնակետից հետո, ինչը հանգեցրել է ընկերության բաժնետոմսերի շահավետ գնահատման: Բաժնետոմսերի իրական արժեքը կազմում է $32,6՝ 17,7% աճի պոտենցիալով, իսկ շահաբաժնային եկամտաբերությունը՝ 6.1%։

Ներդրումային թեզեր

🔼Գրավիչ վարկանիշ.

Pfizer-ի 2024 թվականի առաջին եռամսակային հաշվետվությունն առաջին հայացքից այդքան էլ դրական չէր: Ընկերության հասույթը տարեկան կտրվածքով նվազել է 21%-ով և կազմել 14,9 մլրդ դոլար, իսկ մեկ բաժնետոմսի զուտ շահույթը (EPS) նվազել է 43,3%-ով և կազմել 0,55 դոլար: Սակայն, այդ արդյունքները պայմանավորված էին COVID-ի բուժման հետ կապված դեղերի վաճառքի ձախողմամբ։ Առանց դրանք հաշվի առնելու՝ եկամուտներն աճել են տարեկան 11%-ով։

Բացի այդ, Pfizer-ը բարելավել է իր շահույթի և եկամուտների կանխատեսումները ողջ 2024 թվականի համար: Միևնույն ժամանակ, ընկերությունը շուկայի կողմից գնահատվում է բավականին էժան՝ ընդամենը 12 ակնկալվող տարեկան շահույթով, ինչը ցածր է ոլորտի միջինից:

🔼Շահաբաժիններ և հետգնում.

Pfizer-ը 13 տարվա ընթացքում պարբերաբար ավելացրել է իր շահաբաժինների վճարումները։ Ընկերությունը ներկայումս յուրաքանչյուր բաժնետոմսի համար եռամսյակային վճարում է $0,42, ինչը հավասար է 6,1% շահաբաժնային եկամտաբերության: Սա բավականին բարձր մակարդակ է, որը գերազանցում է գանձապետական 10-ամյա ​​արժեթղթերի եկամտաբերությունը:

🔽Ռիսկեր.

Pfizer-ն ունի մի շարք արտոնագրեր իր հայտնի դեղամիջոցների վերաբերյալ, որոնց ժամկետը սպառվում է առաջիկա տարիներին, ինչը կարող է հանգեցնել վաճառքի անկման: Այնուամենայնիվ, ընկերությունը պատրաստել է դեղերի նոր շարք, որոնք ապագայում մեծ վաճառքի ներուժ ունեն:

Ներդրումներ սկսելու համար անվճար բացեք բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:




! Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


#InvestIdea #ՆերդրումայինԳաղափարներ #Unibank #Յունիբանկ #investments #finance #UnibankInvest #MarketTrends #InvestingTips #Bonds #Stocks #ETF
2024-07-11 09:03