Վերլուծություններ
բաժնետոմսերի վաճառք
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Restaurant Brands International | Բուրգերների և շահաբաժինների թագավորը

Ticker (Exchange) – QSR (NYSE)
ISIN - CA76131D1033

Ընթացիկ գին – $72.75
Կանխատեսվող գին – $83.67
Աճի պոտենցիալ – 15.0%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն – 3.2%💵
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի

🍔 Restaurant Brands International-ը ՝ կանադա-ամերիկյան բազմազգ ընկերություն է, որը կառավարում է արագ սննդի ռեստորանների ցանցերը։ Ընկերության պորտֆելում ընդգրկված են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Burger King-ը, Tim Hortons-ը, Popeyes-ը և Firehouse Subs-ը։ RBI-ն ցուցադրում է վստահ աճ իր ֆինանսական ցուցանիշներում և վճարում է դիվիդենտներ։ Ընկերության բաժնետոմսերի կանխատեսվող գինը կազմում է 83.67 դոլար, աճի պոտենցիալը՝ 15%, իսկ շահաբաժնային եկամտաբերությունը՝ 3.2%։

Ներդրումային թեզեր

🔼 Բարձր ֆինանսական ցուցանիշներ.

2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Restaurant Brands International (RBI) ընկերությունը ցուցաբերել է լավ արդյունքներ։ Ընկերության եկամուտն աճել է 17.2% տարեկան կտրվածքով և կազմել 2.1 մլրդ դոլար։ Սա հիմնականում պայմանավորված էր մի շարք ձեռքբերումներով։ Նույնանման վաճառքները նույն ժամանակահատվածում աճել են 1.9%։ Հաշվարկված մեկ բաժնետոմսի շահույթը (EPS) աճել է $0.77-ից մինչև $0.88։ Վերջին տվյալները ԱՄՆ մանրածախ վաճառքների վերաբերյալ ցույց են տվել, որ ամերիկյան սպառողները ֆինանսապես լավ վիճակում են։ Ռեստորաններում ծախսերի աճը դրական գործոն է ընկերության համար։ Երկարաժամկետ հեռանկարում (մինչև 2028 թ.) RBI-ն ակնկալում է, որ համեմատական վաճառքների միջին տարեկան աճը կլինի 3%։

🔼 Գրավիչ գնահատական.

Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են զեղչով՝ համեմատած իր հիմնական մրցակիցների՝ Yum! Brands, Domino's Pizza և McDonald's Corporation-ի հետ։ Ըստ սպասվող P/E ցուցանիշի, ընկերության բաժնետոմսերի գնահատականը կազմում է 21.5, ինչը նույնպես ավելի ցածր է, քան իր վերջին 5 տարվա միջին ցուցանիշը։

🔼 Շահաբաժիններ.

RBI-ն իր շահույթը բաժանում է բաժնետերերի հետ՝ շահաբաժիննների վճարման միջոցով։ Շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 3.2%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։

Ինչպե՞ս ներդրում կատարել

Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք առևտուր իրականացնել ձեր հեռախոսից։ Մեր բջջային հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և հայտնի ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերական հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382։
.
.
.
.
.
🔔Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: