Վերլուծություններ
կազմակերպությունների բաժնետոմսեր
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Barclays | Մեծ ճանապարհի սկզբին

🔹Ընթացիկ գին` £2.18
🔹Կանխատեսվող գին` £2.57
🔹Աճի պոտենցիալը` 17.9% 🔥
🔹Շահաբաժնային եկամտաբերությունը` 3.7% 💵
🔹Ներդրումային ժամանակաշրջանը` 1 տարի

Barclays – Աշխարհի ամենախոշոր ֆինանսական ինստիտուտներից մեկն է: Բիզնեսի հիմքում Barclays Bank PLC բանկն է, որն ակտիվների մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում: Կազմակերպության արժեթղթերը վաճառվում են Լոնդոնի (LSE) և Նյու Յորքի (NYSE) ֆոնդային բորսաներում:

Առավելությունները.

🔼ֆինանսական ցուցանիշների բարելավում

Barclays-ը 2024թ.-ի սկզբին հայտարարեց նոր ռազմավարության մասին, որը
ենթադրում է բոլոր ստորաբաժանումների վերակազմավորում: Արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: 2024թ.-ի առաջին եռամսյակում խումբը ապահովեց £1.55 մլրդ շահույթ: 2026թ.-ին Barclays-ը մտադիր է տարեկան եկամուտը հասցնել մինչև £30 մլրդ: Ընդ որում 2024-2026թթ. նախատեսվում է £10 մլրդ բաշխել բաժնետերերի միջև շահաբաժինների և բաժնետոմսերի հետգնման միջոցով:

🔼Շահաբաժիններ և buyback

Barclays վճարում է շահաբաժիններ տարեկան երկու անգամ: Շահաբաժնայինեկամտաբերությունը կազմում է 3.7% ֆունտ ստերլինգով: Այս ցուցանիշը բավականին լավ հավելում է բաժնետոմսերի գնի պոտենցիալ աճին:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:


‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար