Վերլուծություններ
ամերիկյան ֆոնդային շուկա
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Bank of America | Լավագույնը ունենալու հնարավորություն

Ticker (բորսա) BAC (NYSE)
ISIN - US0605051046

Ընթացիկ գինը - $39.9
Կանխատեսվող գինը - $45.8
Աճի պոտենցիալը - 14.8%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն - 2.5%💵
Ներդրումային ժամանակաշրջանը – 1 տարի

Bank of America - ԱՄՆ-ում և աշխարհում երկրորդ խոշորագույն բանկն է, հաջորդելով JP Morgan Chase-ին։ Բանկը տրամադրում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ գործելով 4 հիմնական սեգմենտներում՝ սպառողական վարկավորում, ներդրումներ և կապիտալի կառավարում, բանկային ծառայություններ և ֆոնդային շուկաներ։ Bank of America -ն ցուցաբերում է ֆինանսական ցուցանիշների կայուն աճ, նույնիսկ ոչ այնքան բարենպաստ պայմաններում, և ակնկալում է իրավիճակի բարելավում ապագայում։ Բանկի բաժնետոմսերի կանխատեսվող գինը կազմում է 45.8 դոլար, աճի պոտենցիալը՝ 14.8%, իսկ Շահաբաժնային եկամտաբերությունը՝ 2.5%։

Ներդրումային թեզեր

🔼 Բիզնեսի դրական հեռանկարներ- Bank of America-ն ներկայացրել է բավականին լավ ֆինանսական հաշվետվություն 2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով։ Եկամուտը աճել է 0.8%-ով՝ տարեկան կտրվածքով, և հասել $25.5 միլիարդի։ Զուտ շահույթը նվազել է 6.9%-ով և կազմել $6.9 միլիարդ (ակցիայի դիմաց՝ $0.83)՝ պայմանավորված բարձր տոկոսադրույքների պայմաններում զուտ տոկոսային եկամուտների նվազումով։ Այդուհանդերձ, երկու ցուցանիշներն էլ ավելի լավ էին, քան շուկայի սպասելիքները։ Զուտ տոկոսային եկամուտը, որը ներկայացնում է վարկերի եկամուտների և ավանդների ծախսերի տարբերությունը և հանդիսանում է բանկային բիզնեսի հիմքը, նվազել է 3%-ով՝ կազմելով $13.86 միլիարդ։ Սակայն բանկը ակնկալում է, որ մինչև տարվա վերջ այն կաճի՝ հասնելով $14.5 միլիարդի՝ Ֆեդերալ պահուստային համակարգի հիմնական տոկոսադրույքի նվազման ֆոնին։

🔼 Շահաբաժիններ - Բանկը պարբերաբար բաշխում է շահույթը ներդրողների միջև շահաբաժինների տեսքով: Ակնկալվողշահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 2.5%, ինչը արդեն իսկ բավականին բարձր մակարդակ է։ Ֆեդերալ պահուստային համակարգի հիմնական տոկոսադրույքի նվազման ֆոնին այս ցուցանիշն ավելի ու ավելի կարևոր կդառնա ներդրողների համար։


Ներդրումներ սկսելու համար անվճար բացեք բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:



Իրազեկում!

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#InvestIdea