Ընթացիկ գին – $58
Կանխատեսվող գին – $75.4
Աճի պոտենցիալը – 30.0% 🔥
Ներդրումային ժամանակաշրջանը – 1 տարի
Zoom Video Communications – ամերիկյան տեխնոլոգիական կազմակերպություն է, վիդեոկոնֆերենցիաների ծրագրային ապահովման մշակողը: Կազմակերպությունը առավել հայտնի դարձավ COVID-19 համաճարակի ընթացքում, երբ հեռահար աշխատելու ձևաչափը դարձավ առավելություն շատ կազմակերպությունների համար: Կարանտինից դուրս գալուց հետո հեռահար աշխատելու ձևաչափի կիրառելիությունը զգալիորեն նվազեց, ինչն իր արտացոլումը գտավ Zoom բիզնեսում և բաժնետոմսերի գներում: Սակայն հիմա կազմակերպությունը վերականգնում է իր դիրքերը և կարող է լինել լավ ներդրում՝ հաշվի առնելով ցածր գինը: Zoom բաժնետոմսի արդարացի գինը կազմում է $75.4, իսկ աճի պոտենցիալը 30.0%:
Ներդրումային թեզեր
🔼Հիմնովին թերագնահատում – Zoom-ը ներկայացրել է դրական հաշվետվողականություն 2025թվ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական տարվա տվյալներով (2024թվ.-ի առաջին եռամյակ): Կազմակերպության շահույթը աճել է 3.3% տ/տ մինչև $1.14 մլրդ, իսկ մեկ բաժնետոմսի գծով շահույթը (EPS) մինչև 16.4% տ/տ և հասել $1.35: Առավել արտահայտված աճ է արձանագրել կորպորատիվ հաճախորդների սեգմենտը: Ազատ դրամական միջոցների հոսքը աճել է 43.6% տ/տ, ինչը թույլ է տալիս կազմակերպությանը ազատորեն վերադարձնել եկամուտը ներդրողներին սեփական բաժնետոմսերի հետգնման միջոցով: Այս ամենի հետ մեկտեղ, Zoom-ը գնահատվել է 12 ակնկալվող տարեկան շահույթով, ինչը ցածր ցուցանիշ է համարվում տեխնոլոգիական կազմակերպության և վերջինիս գրավիչ գնում դիտարկելու տեսանկյունից:
🔼Արհեստական բանականության ոլորտում աշխատանքներ – Ինչպես շատ այլ տեխնոլոգիական կազմակերպություններ, Zoom-ը մեծ ներդրումներ է կատարում արհեստական բանականության տեխնոլոգիաներում: 2023թվ.-ի սեպտեմբերին մշակված արհեստական բանականության գործընկերը դեռ չի դրամայնացվել և տրամադրվում է առանց լրացուցիչ վճարների, սակայն մինչ օրս կազմակերպությունը ստացել է 510 հազար նոր օգտվողներ: Ժամանակի ընթացքում Zoom-ը կգտնի տարբերակ նրանց միջոցով գումար աշխատելու:
Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:
‼ Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
#ներդրումային գաղափար