Վերլուծություններ
կազմակերպությունների բաժնետոմսեր
Ներդրումային գաղափարներ Բոլորը

Mastercard–ը աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկն է:

🔹Մեկ բաժնետոմսի գինը՝ $462.5
🔹Կանխատեսվող գինը՝ $517
🔹Աճի պոտենցիալը ՝ 11.8%
🔹Ներդրումային ժամանակաշրջանը՝ 1 տարի
Mastercard–ը աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկն է: 2023թ.-ի տվյալներով շրջանառության մեջ առկա է ավելի քան 3,3 մլրդ Mastercard տեսակի քարտ:
📈Առավելությունները.

☑բարձր ֆինանսական ցուցանիշներ. 2023 թվականին Mastercard-ի զուտ շահույթը կազմել է 11,2 մլրդ դոլար՝ 13%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: EPS-ը՝ ընկերության մեկ բաժնետոմսին ընկնող շահույթը, կազմել է $12.26 (+15% տ/տ): ☑գնահատական. Mastercard-ը գնահատվում է սպասվող տարեկան շահույթի 32-պատիկի չափով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

☑շահութաբաժիններ. Կազմակերպությունը շռայլորեն կիսում է շահույթը իր ներդրողների հետ. 2023թ.-ի 4-րդ եռամսյակում շահութաբաժիններին ուղղվել է $500 մլն:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար