Ticker (Բորսա) – LRCX (NASDAQ)
ISIN - US5128073062
Ընթացիկ գին – $75.5
Կանխատեսվող գին – $95.1
Աճի պոտենցիալ – 26.0%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն – 1.1%💵
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի
Lam Research–ը ամերիկյան ընկերություն է, որը մատակարարում է սարքավորումներ և ծառայություններ, որոնք կիրառվում են կիսահաղորդչային չիպերի արտադրության մեջ։ Արհեստական բանականության զարգացման միտումը պահպանում է ընկերության արտադրանքի նկատմամբ բարձր պահանջարկը, ինչը նպաստում է նրա ֆինանսական արդյունքների բարելավմանը։ Խոշոր ուղղման արդյունքում Lam Research-ի բաժնետոմսերը վաճառվում են գրավիչ գնահատմամբ, ինչը լավ հնարավորություն է ստեղծում գնման համար։ Ընկերության բաժնետոմսերի կանխատեսվող գինը կազմում է $95.1, աճի պոտենցիալը՝ 26%։ Շահաբաժմային եկամտաբերությունը կազմում է 1.1%։
Ներդրումային թեզեր
🔼 Ֆինանսական բարձր ցուցանիշներ։ Lam Research-ը 2024 թ. երրորդ եռամսյակի արդյունքներով ցույց է տվել լավ արդյունքներ։ Ընկերության հասույթը աճել է 19.7%-ով՝ հասնելով $4.17 միլիարդի։ Բաժնետոմսի համար շտկված եկամուտը (EPS) 10/1 սպլիտի արդյունքում աճել է 28.4%-ով՝ կազմելով $0.86։ Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի սպասումները։ Lam Research-ը նաև վստահ կանխատեսում է ներկայացրել 2024 թ. չորրորդ եռամսյակի համար. հասույթը կանխատեսվում է $4.3 միլիարդ, իսկ շտկված EPS-ը՝ $0.87, ինչը նույնպես գերազանցում է վերլուծաբանների կանխատեսումները։
🔼 Գրավիչ կանխատեսում։ Ամռան զգալի ուղղումից հետո Lam Research-ը գնահատված է տարեկան շահույթների 21.2 հաշվարկով, ինչը ավելի ցածր է ոլորտի միջինից և մրցակիցների՝ Applied Materials-ի և ASML Holding N.V.-ի գնահատումից։
🔼 Դիվիդենդներ։ Ընկերությունը բաժնետերերին բաժնետոմսերի եկամուտ է վճարում՝ յուրաքանչյուր եռամսյակի։ Ընթացիկ վճարի մակարդակը $0.23 է մեկ բաժնետոմսի համար, ինչը կազմում է 1.1% դիվիդենտային եկամտաբերություն։
🔽 Ռիսկեր։ Ընկերության հասույթի զգալի մասը (37%) գալիս է Չինաստանից։ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել վաճառքների նվազմանը։

Ինչպե՞ս ներդրում կատարել
Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերական հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382։
.
.
.
.
.
🔔Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: