Վերլուծություններ
հուսալի բրոքեր
Ներդրումային գաղափարներ Բոլորը

Deutsche Telekom AG |Գումար վաստակել գերմանական բծախնդրությամբ

Ticker (բորսա) DTE (XETRA)

Ticker (բորսա) DTE (XETRA)

ISIN - DE0005557508

Ընթացիկ գինը - €24.4

Կանխատեսվող գինը - €31.6

Աճի պոտենցիալը - 29.5%🔥

Շահաբաժնային եկամտաբերություն - 3.2%💵

Ներդրումային ժամանակաշրջանը – 1 տարի

Deutsche Telekom AG - գերմանական հեռահաղորդակցման ընկերություն է, Եվրոպայի խոշորագույնը և աշխարհում մեծագույններից մեկը։ Գերմանիայում , Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում այն գործում է T-Mobile ապրանքանիշի ներքո ։ Deutsche Telekom-ը ցուցադրում է ֆինանսական ցուցանիշների կայուն աճ, ինչն արտահայտվում է նաև իր բաժնետոմսերի գնի աճով – մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 32%-ով։ Այնուամենայնիվ, ընկերությունը պահպանում է աճի պոտենցիալը և վճարում է դրական շահաբաժիններ։Deutsche Telekom-ի բաժնետոմսերի արդարացի գինը կազմում է €31.6, աճի պոտենցիալը՝ 29.5%, շահաբաժնային եկամտաբերությունը՝ 3.2%։

Ներդրումային թեզեր

🔼Ուժեղ ֆինանսական ցուցանիշներ - 2024թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով Deutsche Telekom-ը ցույց է տվել եկամուտների 4.3% տարեկան աճ՝ հասնելով €28.39 մլրդ-ի։ Ճշգրտված զուտ շահույթը աճել է 31.3%-ով և հասել €2.48 մլրդ-ի, ինչը համապատասխանում է մեկ բաժնետոմսի գծով (EPS) €0.5 ցուցանիշին։ Երկու ցուցանիշներն էլ գերազանցում են շուկայի ակնկալիքները։ Բացի այդ, Deutsche Telekom-ը բարելավել է իր կանխատեսումը 2024թ. զուտ դրամական հոսքերի համար՝ այն €18.9 մլրդ-ից դարձնելով €19 մլրդ՝ պահպանելով մյուս ֆինանսական ցուցանիշների կանխատեսումները։

🔼Շահաբաժիններ - Deutsche Telekom-ը պարբերաբար վերադարձնում է շահույթը ներդրողներին շահաբաժնային վճարումների միջոցով։ Ներկայումս դրանց տարեկան չափը կազմում է €0.77, ինչը համապատասխանում է 3.2% շահաբաժնային եկամտաբերությանը։ Սա բավական բարձր ցուցանիշ է եվրոյով։ Հաշվի առնելով այս տարի ԵԿԲ-ի կողմից հիմնական տոկոսադրույքի նվազեցման ծրագրերը, շահաբաժինների գործոնը նպաստավոր կլինի Deutsche Telekom-ի բաժնետոմսերի համար:

Ներդրումներ սկսելու համար անվճար բացեք բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

Իրազեկում!

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#InvestIdea