Վերլուծություններ
Ներդրումներ արժեթղթերում
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Airbnb |Բաժնետոմսերի գնի աճը պատվիրված է

Ticker (բորսա) ABNB (NASDAQ)

ISIN - US0090661010

Ընթացիկ գինը - $116.9

Կանխատեսվող գինը - $129.4

Աճի պոտենցիալը - 10.7%🔥

Ներդրումային ժամանակաշրջանը – 1 տարի

Airbnb – ամերիկյան կազմակերպություն է, որը տիրապետում է ամբողջ աշխարհում կարճաժամկետ բնակարանների վարձակալության հայտերի առցանց հարթակին: Կազմակերպության բաժնետոմսերը կանխատեսումների վատթարացման ֆոնի վրա ցույց են տվել զգալի անկում: Սակայն, Airbnb-ի ընթացիկ ցուցանիշները բավականին ուժեղ են: Սա շատ լավ հնարավորություն է կազմակերպության բաժնետոմսերը գրավիչ գնով ձեռքբերելու համար: Airbnb-ի բաժնետոմսերի արդարացի գինը կազմում է $129.4, ինչը ենթադրում է 10.7% աճի պոտենցիալ:

Ներդրումային թեզեր

🔼Ուժեղ բիզնես. Airbnb-ի 2024թվ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշները բավականին վստահելի են: Կազմակերպության եկամուտը աճել է 11% տ/տ և կազմել $2.75 մլրդ, ինչը պայմանավորված է ինչպես ամրագրված գիշերների քանակով, այնպես էլ օրական միջին գնի աճով: Զուտ շահույթը նվազել է 14.6%-ով՝ հասնելով $555 մլն, ինչը պայմանավորված է հետաձգված հարկային հաշվարկներով: Ընկերության ազատ դրամական միջոցների հոսքը 2024թվ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է $1 մլրդ, ինչը 16%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ նույն ժամանակահատվածում իրականացվել է նաև սեփական բաժնետոմսերի հետգնում $749 մլն-ի չափով: Հաջորդ եռամսյակում Airbnb ակնկալում է եկամուտների ավելացում 8-10%-ով, ինչը դրական տեմպ է, սակայն զգալիորեն ցածր է շուկայական սպասելիքներից:

🔼Գրավիչ գնահատական. Կազմակերպության հիասթափեցնող կանխատեսումը հանգեցրեց կազմակերպության բաժնետոմսերի մասշտաբային վաճառքի, ինչը զգալիորեն նվազեցրեց դրանց ընթացիկ գնահատականը և ստեղծեց գրավիչ պայմաններ դրանք գնելու համար: Այժմ Airbnb-ն գնահատված է 26.8 ակնկալվող տարեկան շահույթից, ինչը զգալիորեն ցածր է 5 տարիների միջին ցուցանիշից (64 ակնկալվող տարեկան շահույթ): Բացի այդ, բաժնետոմսերին առնչվող բացասական տրամադրությունը պայմանավորված է նաև շուկայի ընդհանուր վիճակով, որն այժմ բարելավվում է:

Ներդրումներ սկսելու համար անվճար բացեք բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

Իրազեկում!

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#InvestIdea