Վերլուծություններ
արժեթղթերի շուկա
Ներդրումային գաղափարներ Բոլորը

Salesforce | CRM բոլորի համար

🔹Մեկ բաժնետոմսի գինը` $275.6
🔹Կանխատեսվող գինը` $336.9
🔹Աճի պոտենցիալը` 22.2% 🔥
🔹Շահաբաժնային եկամտաբերությունը`0.1%💵
🔹Ներդրումային ժամանակաշրջանը` 1 տարի
Salesforce-ն ամերիկյան ընկերություն է, CRM համակարգերի մշակման համաշխարհային առաջատար։ Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիական զարգացումները, ներառյալ արհեստական բանականությունը
📈Առավելությունները.

🔼Բարձր ֆինանսական ցուցանիշներ. 2024թ. ֆինանսական տարվա ընթացքում Salesforce–ն ապահովել է $34.9 մլրդ եկամուտ (+11% տ/տ) և մեկ բաժնետոմսի $8.22 (+56.9%) շահույթ: Բացի այդ ընկերությունը նախաձեռնել է շահաբաժինների վճարում:

🔼Գրավիչ գնահատական։ Այժմ Salesforce-ի բաժնետոմսերը կարելի է գնել ավելի գրավիչ գնով։ Ընկերությունն այս պահին գնահատվում է 28 տարեկան շահույթի չափով, ինչը նկատելիորեն ցածր է իր 5 տարվա սեփական միջին ցուցանիշից։ Մայիսի վերջին Salesforce-ը կհրապարակի ֆինանսական հաշվետվությունները, ինչը կարող է բաժնետոմսերում տատանումներ առաջացնել։ Այնուամենայնիվ, վերջին 90 օրվա ընթացքում վերլուծաբանները 33 անգամ վերանայել են ընկերության EPS /ընկերության մեկ բաժնետոմսին ընկնող շահույթը/ գնահատականը` դեպի բարձրացում, որի արդյունքում կանխատեսումը դրական է:

Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:

‼ Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#ներդրումային գաղափար