Վերլուծություններ
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Alcoa Corporation | Ալյումինե հսկան կրկին վերադառնում է

Ticker (շուկա) – AA (NYSE)
ISIN - US0138721065

Ընթացիկ գին – 36.78 դոլար
Կանխատեսվող գին – 44.14 դոլար
Աճի պոտենցիալ – 20.0%🔥
Շահաբաժնային եկամտաբերություն – 1.2%💵
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի

Alcoa Corporation (Aluminum Company of America) - ամերիկյան մետալուրգիական ընկերություն է, որը համարվում է աշխարհի ամենախոշոր ալյումին արտադրողներից մեկը: Ընկերությունը նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում բոքսիտների արդյունահանման և ալյումինի հումքի (գլինոզեմ) արտադրության ոլորտներում: Վերջին եռամսյակային հաշվետվությունը ցույց տվեց, որ Alcoa-ն վերադառնում է շահույթաբերության: Ալյումինի շուկայի դրական հեռանկարները ևս ընկերության բաժնետոմսերը դարձնում են գրավիչ ներդրողների համար: Alcoa-ի բաժնետոմսերի կանխատեսվող գինը գնահատվում է 44.14 ԱՄՆ դոլար, իսկ աճի պոտենցիալը՝ 20.0%: Շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 1.2%:

Ներդրումային թեզեր

🔼Վերադարձ շահութաբերությանը.
Alcoa-ի 2024թ.-ի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը ցույց տվեց ընկերության մեջ նկատվող դրական միտումները։ Եկամուտն աճել է 8.3%-ով՝ կազմելով 2.9 միլիարդ դոլար։ Շրջանառված զուտ շահույթը կազմել է 30 միլիոն դոլար (0.16 դոլար մեկ բաժնետոմսի համար)՝ նախորդ տարվա 145 միլիոն դոլարի (0.81 դոլար մեկ բաժնետոմսի համար) վնասի փոխարեն։ Երկու ցուցանիշն էլ գերազանցեցին շուկայի սպասելիքները։ Օգոստոսին Alcoa-ն ավարտեց Alumina Limited-ի ձեռքբերման գործարքը, ինչը կուժեղացնի նրա դիրքերը ալյումինի շուկայում, ինչպես նաև թույլ կտա տնտեսել 100 միլիոն դոլար՝ հարկային կառուցվածքի կոնսոլիդացումից հետո։

🔼Դրական կանխատեսում.
Alcoa-ի բաժնետոմսերի համար դրական միջնաժամկետ գործոն կլինի ալյումինի շուկայի բարենպաստ իրավիճակը։ Ակնկալվում է, որ շուկան կաճի 6% միջին տարեկան տեմպով մինչև 2033 թվականը և կհասնի 311 միլիարդ դոլարի։ Ընկերությունը կանխատեսում է շահութաբերության պահպանում 2024-2025 թվականներին։

🔼Շահաբաժիններ.
Alcoa-ն վերադարձնում է իր շահույթը ներդրողներին շահաբաժինների միջոցով։ Ակնկալվող շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 1.2%, ինչը բավականին լավ ցուցանիշ է։


Ընկերության բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել բացելով անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:


🔔Իրազեկում

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:

*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

#InvestIdea
2024-09-26 09:38