Shell-ը բրիտանական նավթագազային ընկերություն է, աշխարհում խոշորագույններից մեկը: Ընկերության արժեթղթերը շրջանառվում են Լոնդոնի (LSE), Ամստերդամի (Euronext) և Նյու Յորքի (NYSE) ֆոնդային բորսաներում:
2024 թ.-ի 1-ին եռամսյակի վերջում Shell-ը ցույց է տվել ճշգրտված շահույթի նվազում 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ $9,6 մլրդ-ից մինչև $7,7 մլրդ, սակայն այդ ցուցանիշը բարձր է եղել նախորդ եռամսյակի արդյունքից ($7,3 մլրդ) և զգալիորեն գերազանցել է շուկայի սպասումները (6,5 մլրդ դոլար)։ Ընթացիկ գործառնություններից դրամական հոսքերն աճել են 6%-ով՝ մինչև $13,3 մլրդ, իսկ ազատ դրամական հոսքերը՝ $6,9 մլրդ-ից հասել են $9,8 մլրդ-ի:
🔼Շահաբաժիններ և buyback.
Ընկերությունը մայիսին հաստատել է $3.5 մլրդ չափով բաժնետոմսերի հետգնման հերթական ծրագիրը: Shell-ը վճարում է նաև բավականին բարձր շահաբաժիններ:
Շահաբաժնային եկատմաբերությունը կազմում է 3.88%:
Unibank Invest-ում բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք հայտը կամ դիմեք +374 43 004 382 հեռախոսահամարով:
‼ Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը: