Ticker (Exchange) – FSLR (NASDAQ)
ISIN - US3364331070
ISIN - US3364331070
Ընթացիկ գինը – $240.7
Կանխատեսվող գինը – $294.5
Աճի պոտենցիալը – 22.4%🔥
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի
Կանխատեսվող գինը – $294.5
Աճի պոտենցիալը – 22.4%🔥
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի
First Solar – ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է արևային վահանակների արտադրությամբ, ինչպես նաև դրանց սպասարկմամբ և վերամշակմամբ։ Ընկերությունն այս շուկայում լավագույններից մեկն է։ First Solar-ը ցույց է տալիս ուժեղ ֆինանսական ցուցանիշներ, և շուկան այն գնահատում է բավականին մատչելի, ինչը գրավիչ հնարավորություն է ստեղծում գնման համար։ Ընկերության կանխատեսվող գինը $294.5 է, իսկ աճի պոտենցիալը՝ 22.4%։
Ներդրումային թեզեր
🔼 Բարձր ֆինանսական ցուցանիշներ։ First Solar-ը ներկայացրել է դրական հաշվետվություն 2024թ. 2-րդ եռամսյակի արդյունքներով։ Ընկերության եկամուտը աճել է 24.6%-ով՝ տարեկան կտրվածքով, և հասել $1 միլիարդի, ինչը պայմանավորված էր թե՛ վաճառված արևային վահանակների քանակի աճով, թե՛ վաճառքի միջին գնի բարձրացմամբ։ Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով (EPS) աճել է 104.4%-ով՝ հասնելով $3.25-ի, ինչը նպաստել է գործառնական ծախսերի կրճատումը։ Տվյալները գերազանցեցին շուկայի սպասելիքները։ Բացի այդ, First Solar-ը հաստատեց իր կանխատեսումները 2024 թ. համար։ Ընկերությունը ակնկալում է, որ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կտատնվի $13-$14 միջակայքում, իսկ եկամուտը՝ $4.4-4.6 միլիարդ։
🔼 Շուկայի կողմից թերագնահատված է։ Չնայած ֆինանսական ցուցանիշների բարձր աճին, First Solar-ը բավական գրավիչ է շուկայական մուլտիպլիկատորներով։ Ընկերությունը գնահատվում է ընդամենը 17.8 կանխատեսվող տարեկան շահույթներով, ինչը 25%-ով ցածր է ոլորտի միջին արժեքից և 16%-ով՝ ընկերության 5 տարվա միջինից։
🔽 Ռիսկեր։ First Solar-ի բաժնետոմսերի համար էական ռիսկ կարող է լինել ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունները։ Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել 1 տրիլիոն դոլարի ծախսային ծրագիրը՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչը բացասաբար կազդի ընկերության բիզնեսի վրա։
Ինչպես ներդրում կատարել
Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք առևտուր իրականացնել ձեր հեռախոսից։ Մեր բջջային հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և հայտնի ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
🔔Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: