Seagate Technology Holdings-ը ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է կոշտ սկավառակների և այլ տվյալների պահպանման լուծումների արտադրությամբ: 2010 թվականից ընկերությունը գրանցված է Դուբլինում։ Seagate-ը ցույց է տալիս ֆինանսական ցուցանիշների կայուն աճ և ունի լավ դիրք արհեստական բանականության զարգացման ֆոնին, ինչը դարձնում է այն գրավիչ ներդրում։ Ընկերության բաժնետոմսերի կանխատեսվող գինը գնահատվում է 122.5 ԱՄՆ դոլար, իսկ աճի պոտենցիալը կազմում է 18.4%։ Շահաբաժնային եկամտաբերությունը՝ 2.75%:
Ներդրումային թեզեր
🔼Բարձր ֆինանսական ցուցանիշներ
Seagate-ը ներկայացրել է դրական հաշվետվություն 2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով (ավարտվել է 2024 թ. սեպտեմբերի 27-ին): Ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 49.1%-ով և կազմել է 2.17 միլիարդ ԱՄՆ դոլար։ Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով (EPS) կազմել է 1.58 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 0.22 ԱՄՆ դոլարի վնասի դիմաց։ Ցուցիչը գերազանցել է շուկայի ակնկալիքները և գտնվել ընկերության կանխատեսված սահմանների վերին մասում։ Զուտ շահույթի մարժան աճել է 19.8%-ից մինչև 33.3%՝ շնորհիվ գների աճի և ծախսերի վերահսկման։
Արհեստական բանականության տեխնոլոգիաների բումը խթանում է տվյալների պահպանման հզորությունների պահանջարկը, ինչը նպաստավոր է ընկերության համար։ 2025 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում Seagate-ը կանխատեսում է 2.3 միլիարդ դոլարի եկամուտ (+/- 150 միլիոն) և EPS՝ 1.85 ԱՄՆ դոլար (+/- 0.20):
🔼 Շահաբաժիններ
Ընկերությունը կիսվում է իր շահույթով ներդրողների հետ՝ շահաբաժինների վճարման միջոցով: Ղեկավարությունն ազդարարել է շահաբաժինների 3%-ով աճ՝ մինչև 0.72 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի համար: Սա համարժեք է 2.75% շահաբաժնային եկամտաբերության, որը բավականին լավ ցուցանիշ է: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հիմնական տոկոսադրույքի սպասվող նվազման պայմաններում այս ցուցանիշը կստանա ավելի մեծ նշանակություն։
Ինչպե՞ս ներդրում կատարել
Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերական հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382։
.
.
.
.
.
🔔Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը: