Վերլուծություններ
Բոլորը Ներդրումային գաղափարներ

Matel | Վարդագույն բաժնետոմսեր

Ticker (բորսա) – MAT (NASDAQ)
ISIN - US5770811025

Ընթացիկ գին – $20.34
Կանխատեսվող գին – $23.92
Աճի պոտենցիալ – 17.6% 🔥
Ներդրումային ժամանակահատված – 1 տարի

Mattel-ը ամերիկյան ընկերություն է, աշխարհի խոշորագույն խաղալիքներ արտադրողներից մեկը։ Ընկերության ամենահայտնի բրենդներն են Barbie-ն և Hot Wheels-ը։ Mattel-ը ցուցադրում է ֆինանսական արդյունքների կայուն աճ և այժմ գնահատվում է որպես շուկայում թերագնահատված ընկերություն։ Ամերիկյան տնտեսությունն ավելի լավ արդյունքներ է ցուցաբերում, քան սպասվում էր, իսկ սպառողները շարունակում են ծախսել, ինչը դրական է ընկերության բիզնեսի համար։ Mattel-ի կանխատեսվող արժեքը կազմում է $23.92, իսկ աճի պոտենցիալը՝ 17.6%։
Ներդրումային թեզեր
🔼 Ուժեղ ֆինանսական ցուցանիշներ։ Mattel-ը 2024թ. երրորդ եռամսյակի արդյունքներով ցուցաբերեց հուսալի հաշվետվություն։ Թեև ընկերության եկամուտը նվազել է 3.9%-ով՝ կազմելով $1.84 մլրդ, բայց զուտ եկամուտը աճել է 154%-ով և կազմել $372.4 մլն, ինչը ապահովել է մեկ բաժնետոմսի եկամուտ (EPS)՝ $1.10 մակարդակով։ Եկամուտը համապատասխանել է շուկայի սպասելիքներին, իսկ շահույթը գերազանցել է կանխատեսումները 16%-ով։ Զուտ շահույթի մարժան աճել է՝ հասնելով 7.6%-ից մինչև 20%, ինչը պայմանավորված է ծախսերի կրճատմամբ։ Ընկերությունը կանխատեսում է, որ հաջորդ 3 տարիներին տարեկան միջին եկամտի աճը կկազմի 2.8%։

🔼 Բարձր գնահատում։ Mattel-ի բաժնետոմսերը տարվա սկզբից աճել են 7.7%-ով։ Ներկայումս դրանք բորսայում են սպասվող տարեկան շահույթի 14-ապատիկով, ինչը ցածր է ոլորտի միջին արժեքից (17x) և 5 անգամ միջինից (24.8x)։

🔽 Ռիսկեր։ ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել Չինաստանի համար ներմուծման սակագների աճի, ինչը կհանգեցնի ընկերության ծախսերի ավելացմանը և, հետևաբար, շահույթի նվազմանը։

Ինչպե՞ս ներդրում կատարել

Բացեք անվճար բրոքերական հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերական հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382։
.
.
.
.
.
🔔Իրազեկում
Վերոնշյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ներդրումներ կատարելու հիմք, ինչպես նաև եկամուտ ստանալու երաշխիք կամ խոստում: Մինչ ներդրումներ կատարելը, դուք պետք է ինքնուրույն գնահատեք հնարավոր ռիսկերն ու օգուտները, ինչպես նաև ձեր պատրաստակամությունն ու կարողությունը՝ ընդունելու նման ռիսկերը:
*Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: