Բաժանորդագրվի՛ր ալիքին և ստացիր ներդրումային գաղափարներ՝ ավելի քան 30% եկամտաբերությամբ:
Չգիտե՞ս ինչից սկսել
*Գաղափարները չեն հանդիսանում ներդրումային խորհրդատվություն:
Դարձի՛ր գործընկեր
աջակցություն բոլոր փուլերում
վստահելի գործընկեր՝ Unibank Invest
Լրացրե՛ք հայտը՝ նշելով Partner պրոմո դաշտում, և մենք կապ կհաստատենք համագործակցությունն սկսելու համար։
Մենք առաջարկում ենք`
Ունե՞ք կապեր, հաճախորդներ կամ ընկերներ, ովքեր հետաքրքրված են ներդրումներով։ Միացե՛ք մեր գործընկերական ծրագրին և ստացե՛ք եկամուտ՝ ներգրավելով ներդրողներ։
Բրոքերային հաշիվը հատուկ հաշիվ է, որը թույլ է տալիս կատարել ներդրումներ զանազան գործիքների մեջ, ինչպիսիք են՝ բաժնետոմսերը, պարտատոմսերը, արժութային զույգերը, ETF-ները և այլն: Սա առաջին քայլն է ներդրումային գործառնությունների և ակտիվների կառավարման համար:
Բրոքերային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է անցնել «Գլխավոր էջ», մուտք գործել «Բացել հաշիվ» բաժին և հետևել ցուցումներին՝ լրացնելով անձնական տվյալները: Հարցերի կամ օգնության անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել +374 43 004 382 հեռախոսահամարով:
Բրոքերային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է անձնագիր կամ նույնականացման քարտ, ինչպես նաև` Ձեր բնակության հասցեն հավաստող փաստաթուղթ: Հավելյալ փաստաթղթեր կարող են պահանջվել` կախված Ձեր կարգավիճակից և օրենսդրության պահանջներից:
Ստուգման և հաշվի բացման պրոցեսը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր՝ կախված ներկայացված տեղեկատվության ճշգրտությունից և ամբողջականությունից:
Այո, օտարերկրյա քաղաքացիները կարող են բացել բրոքերային հաշիվ, սակայն նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի նկատմամբ կարող են գործել հավելյալ պահանջներ։
Ձեր բրոքերային հաշվի միջոցով կարող եք կատարել ներդրումներ բաժնետոմսերում, պարտատոմսերում, ETF-ներում, արժութային զույգերում, ածանցյալ ֆինանսական գործիքներում և այլն:
Մենք տրամադրում ենք պարզ և հարմար մոբայլ հավելված՝ Unibank INVEST, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Համակարգչով, նոութբուքով կամ պլանշետով աշխատանքի համար հասանելի է վեբ-տերմինալ, որը տրամադրում է թրեյդինգի լայն հնարավորություններ:
Սկսեք փոքր քայլերով՝ օրինակ՝ հայտնի ընկերությունների բաժնետոմսերից։ Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք ներդրումների հիմնական սկզբունքներին և հնարավոր ռիսկերին։ Կարող եք նաև դիմել Unibank Invest-ի փորձառու խորհրդատուներին, ովքեր կընտրեն օպտիմալ լուծումը՝ համապատասխան ձեր նպատակներին և հնարավորություններին։
Ինչպես նաև մենք վարում ենք անվճար Telegram ալիք, որտեղ ակտիվորեն կիսվում ենք ֆոնդային շուկայի և տնտեսության նորություններով, վերլուծություններով, ներդրումային գաղափարներով։ Ավելի ծավալուն նյութեր կարող եք գտնել կայքի «Բլոգ» և «Վերլուծություններ» բաժիններում:
• Ավելի բարձր եկամտաբերություն, քան տեղական շուկայում • Շուկայական վերլուծությունների առկայություն՝ պրոֆեսիոնալների կողմից • Ակտիվների բարձր իրացվելիություն
Ներդրումների համար նվազագույն սահմանաչափ առկա չէ, կարող եք սկսել ցանկացած չափի գումարից։
Ներդրումների ոլորտում «կատարյալ պահ» չկա։ Սկսելու լավագույն ժամանակը հիմա է։ Եթե ունեք խնայողություններ, կարող եք արդեն սկսել ներդրումներ կատարել։