Առևտուր ցանկացած սարքից՝ արդի վերլուծություններով և արագ գործարքներով
Պորտֆելի վերահսկողություն և հաշվետվություններ՝ անձնական հաշվում
«Ներդրումային խորհրդատու»
*Միջնորդավճարներին ևս կարող եք ծանոթանալ ֆայլում:
Անհատական մենեջեր, ով կվերահսկի ձեր պորտֆելը և կտրամադրի ակտիվների ընտրության աջակցություն,
Բաժանորդագրություն ներդրումային գաղափարների Telegram-յան փակ ալիքին՝ առանց լրացուցիչ վճարի,
Բացառիկ հնարավորություն ծառայությանը միացող առաջին 50 անձանց համար՝ 1 ամիս անվճարսպասարկում:
Մենք առաջարկում ենք մասնագիտական մոտեցում և անհատականացված ծառայություն, որը կօգնի ձեզ հասնել ձեր ֆինանսական նպատակներին: Ծառայության ակտիվացման նվազագույն ներդրման գումարը՝ 10,000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք այլ արժույթ):
Ռիսկայնության աստիճանի գնահատում, պորտֆելի մշակում և ներդրումային գաղափարների տրամադրում,
«Յունիբանկ» ԲԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, թիվ 81 լիցենզիա
Հաճախորդների արժեթղթերը պահվում են միջազգային դեպոզիտարիաներում
Յունիբանկը հուսալի թողարկող է: Բաժնետոմսերի 6 և պարտատոմսերի 18 թողարկում AMX բորսայում
Best Equity Underwriter in Exchange's Corporate Securities Allocation System, AMX Awards բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով
Հաճախորդների բոլոր ակտիվներն առանձնացված են բանկի սեփական ակտիվներից
—
Ֆինանսական ծառայությունների շուկայում 2001 թվականից
Հաճախ տրվող հարցեր
Բրոքերային հաշիվը հատուկ հաշիվ է, որը թույլ է տալիս կատարել ներդրումներ զանազան գործիքների մեջ, ինչպիսիք են՝ բաժնետոմսերը, պարտատոմսերը, արժութային զույգերը, ETF-ները և այլն: Սա առաջին քայլն է ներդրումային գործառնությունների և ակտիվների կառավարման համար:
Բրոքերային հաշիվ բացելու համար Ձեզ հարկավոր է անցնել «Գլխավոր էջ», մուտք գործել «բացել հաշիվ» բաժինը և հետևել ցուցումներին: Ձեզ հարկավոր կլինի տրամադրել որոշ անձնական տվյալներ: Հարցերի կամ օգնության դեպքում կարող եք դիմել մեր մասնագետներին` +374 43 004 382 հեռախոսահամարով:
Սովորաբար հարկավոր է անձնագիր, կամ նույնականացման քարտ, ինչպես նաև` Ձեր բնակության հասցեն հավաստող փաստաթուղթ: Հավելյալ փաստաթղթեր կարող են պահանջվել` կախված Ձեր կարգավիճակից և օրենսդրության պահանջներից:
Ստուգման և հաշվի բացման պրոցեսը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր՝ կախված ներկայացված տեղեկատվության ճշգրտությունից և ամբողջականությունից:
Այո, օտարերկրյա քաղաքացիները կարող են բացել բրոքերային հաշիվ, սակայն նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի նկատմամբ կարող են գործել հավելյալ պահանջներ։
Մենք առաջարկում ենք տարբեր սակագնային պլաններ, որոնք ուղղված են տարբեր ակտիվություն և ներդրումային նպատակներ ցուցաբերող ներդրողների վրա:
Ձեր բրոքերային հաշվի միջոցով Դուք կարող եք կատարել ներդրումներ՝ ֆինանսական գործիքների բազմազան տեսակներում, որոնցից են՝ բաժնետոմսերը, պարտատոմսերը, ETF-ները, արժութային զույգերը, ածանցյալ ֆինանսական գործիքներ և այլն:
Այո, մենք վարում ենք անվճար Telegram ալիք՝ ֆոնդային շուկայի և տնտեսության նորություններով, վերլուծություններով, ներդրումային գաղափարներով, ինչպես նաև՝ ավելի մանրամասն նյութեր կարող եք տեսնել մեր «Բլոգ» և «Վերլուծություններ» բաժիններում:
Մենք տրամադրում ենք պարզ և հարմար մոբայլ հավելված՝ Unibank INVEST, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Համակարգչով, նոութբուքով կամ պլանշետով աշխատանքի համար հասանելի է վեբ-տերմինալ, որը տրամադրում է թրեյդինգի լայն հնարավորություններ: