Շատերը վախենում են ներդրումներ սկսել, երբ շուկան ընկնում է, լուրերը քաոսային են, իսկ մյուս ներդրողները խուճապահար վաճառում են իրենց ակտիվները։ Բայց հենց այդ պահերը կարող են դառնալ ձեր կյանքի լավագույն ֆինանսական որոշման մեկնարկը։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ճգնաժամերը, պատերազմները և շուկայի անկումները ստեղծում են եզակի հնարավորություններ։ Եկեք տեսնենք՝ ինչու։
1․ ԳՆԵՐԸ՝ ՑԱԾՐ ԵՆ, ԻՍԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԲԱՐՁՐ
Շուկայում ճգնաժամի ժամանակ ակտիվների գները սովորաբար զգալիորեն նվազում են։ Դա վերաբերում է և՛ բաժնետոմսերին, և՛ պարտատոմսերին, և՛ անշարժ գույքին։ Եթե որակյալ ակտիվները գնում եք «զեղչով», ապագայում դրանց գների վերականգնումը կարող է ապահովել զգալի եկամուտ։
Օրինակ՝ 2008 թ․-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ S&P 500 ինդեքսը ընկավ ավելի քան 50%-ով, սակայն հաջորդ տարիներին այն կրկնապատկեց իր արժեքը։
Օրինակ՝ 2008 թ․-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ S&P 500 ինդեքսը ընկավ ավելի քան 50%-ով, սակայն հաջորդ տարիներին այն կրկնապատկեց իր արժեքը։
2․ «ԱՎԵԼԻ ՔԻՉ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՇՈՒԿԱՅՈՒՄ
«Վատ ժամանակներում» շատ ներդրողներ լքում են շուկան կամ նվազեցնում իրենց ակտիվությունը։ Սա ստեղծում է առավելություն նրանց համար, ովքեր մնում են խաղի մեջ․ շուկայում որակյալ ակտիվների նկատմամբ պահանջարկը փոքրանում է, իսկ առաջարկը՝ մեծանում։
3․ ԺԱՄԱՆԱԿն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՁԵՐ ՕԳՏԻՆ
Երկարաժամկետ ներդրողներն ամենից շատ շահում են, երբ սկսում են ներդրումներ անել ցածր գների շրջանում։ Ժամանակի ընթացքում շուկան հակված է աճել, նույնիսկ եթե կարճաժամկետում տատանումներ կան։
4․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Եթե ներդրում եք սկսում բարդ ժամանակներում, դուք սովորում եք դիմակայել շուկայի տատանումներին ու չտրվել հույզերին։ Այս փորձը հետագայում կօգնի ավելի հանգիստ և կշռադատված որոշումներ կայացնել, երբ շուկան կրկին անկայուն լինի։
5․ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տնտեսական անկման ժամանակ տարբեր ակտիվների գները փոխվում են տարբեր տեմպերով։ Սա հնարավորություն է տալիս ավելի հեշտ դիվերսիֆիկացնել պորտֆելը՝ նվազեցնելով ընդհանուր ռիսկը և բարձրացնելով եկամտաբերության պոտենցիալը ապագայում։
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՍԿՍԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ «ՎԱՏ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
1.Ուսումնասիրեք շուկան․ ընտրեք ընկերություններ և ոլորտներ, որոնք ունեն կայուն հիմքեր։
2.Ներդրեք աստիճանաբար․ կիրառեք dollar-cost averaging (պարբերաբար հավասար գումար ներդնելու ռազմավարություն՝ անկախ շուկայի գների տատանումներից) մոտեցումը՝ նվազեցնելու շուկայի տատանումների ազդեցությունը։
3.Մի դնեք բոլոր ձվերը մեկ զամբյուղում․ դիվերսիֆիկացրեք ակտիվների և շուկաների միջև։
4.Մտածեք երկարաժամկետ․ մի սպասեք արագ շահույթի, այլ կենտրոնացեք կայուն աճի վրա։
5.Պահպանեք կանխիկի ռեզերվ․ որպեսզի օգտվեք նոր հնարավորություններից, եթե շուկան էլ ավելի շատ անկում ամպրի։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վատ ժամանակները» ներդրումային աշխարհում հաճախ լավագույն հնարավորություններն են ստեղծում։ Այն, ինչ թվում է՝ վտանգավոր է, կարող է դառնալ ձեր ֆինանսական հաջողության մեկնարկային կետը։ Կարևորը՝ վերլուծել, պլանավորել և գործել կշռադատված։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄ
Բացե՛ք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով։