Իրազեկում
Հրաժարում պատասխանատվությունից Այս կայքում ներկայացված տեղեկատվությունը պարունակում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից առաջարկվող գործիքների և ծառայությունների ընդհանուր ակնարկ (ապրանքանիշը՝ UnibankInvest, այսուհետ՝ Բանկ):

Տեղեկատվությունը նախատեսված է բացառապես այն անձանց համար, որոնց հասցեագրված է: Այս տեղեկատվության հետագա տարածումը թույլատրվում է միայն Բանկի նախնական համաձայնությամբ:

Տեղեկատվությունը միայն ուղղորդման նպատակ ունի, սպառիչ չէ և տրամադրվում է բացառապես քննարկման նպատակով: Տեղեկատվությունը չպետք է դիտարկվի՝ որպես որևէ արժեթղթեր, ֆինանսական գործիքներ կամ ծառայություններ գնելու կամ վաճառելու հանրային առաջարկ /օֆերտա/, խնդրանք կամ հրավեր: Բանկն իրեն իրավունք է վերապահում վերջնական որոշում կայացնել կոնկրետ հաճախորդին այս գործիքների և/կամ ծառայությունների մատուցման վերաբերյալ, այդ թվում՝ գործիքների և/կամ ծառայություններ տրամադրելուց հրաժարվել այն դեպքում, երբ նման գործողությունները հակասում են գործող օրենսդրությանը:

Նշված տեղեկատվության և նյութերի հետ կապված ուղղակի կամ անուղղակի երաշխիքներ, այդ թվում՝ օրենքով պայմանավորված, չեն տրամադրվում: Վերոնշյալ տեղեկատվությունը չի կարող դիտվել՝ որպես դրամական միջոցների ներդրման խորհուրդ, ինչպես նաև ապագայում ներդրումների եկամտաբերության երաշխիք կամ խոստում:

Բանկի որևէ ծառայությունից օգտվելուց առաջ դուք պետք է Բանկի ներկայացուցիչների հետ քննարկեք յուրաքանչյուր կոնկրետ ծառայության մատուցման պայմաններն ու կարգը և ինքնուրույն գնահատեք ծառայության տնտեսական ռիսկերն ու շահերը, գործարքի կնքման հարկային, իրավական, հաշվապահական հետևանքները՝ կոնկրետ ծառայությունից օգտվելիս, նման ռիսկերն ընդունելու ձեր պատրաստակամությունն ու հնարավորությունը:

Վերը ներկայացված առաջարկությունների, կարծիքների և հայտարարությունների օգտագործման արդյունքում բացասական հետևանքների ռիսկն ամբողջությամբ կրում է տեղեկատվության հասցեատերը: Բանկը պատասխանատվություն չի կրում վերը նշված տեղեկատվության և նյութերի օգտագործման հետևանքով առաջացած որևէ վնասի (ուղղակի կամ անուղղակի) համար:

Բանկի գործիքների և ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Բանկի աշխատակիցների հետ՝ նշված հեռախոսահամարներով և հասցեներով:

Հայերեն և այլ լեզուներով սույն տեքստի միջև որևէ հակասության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
*Տարբեր լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանություն բացահայտելու դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
«Յունիբանկ» ԲԲԸ, ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա N81 | 10.10.2001թ.
© 2024 Unibank OJSC. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
0025, Երևան, Չարենցի 12, № 53, 1-5
info@unibankinvest.am