Ֆինանսական հաջողություն հասնելու համար ներդրումներն առանցքային դեր ունեն։ Դրանք հնարավորություն են տալիս ճիշտ կառավարել ձեր միջոցները և ուղղել դրանք ավելի բարեկեցիկ ապագայի կառուցմանը։ Սակայն հաջողություն հասնելու ճանապարհին կարևոր է ոչ միայն հստակ նպատակներ ունենալը, այլ նաև ներդրման այնպիսի տեսակ ընտրելը, որը կօգնի դրանք իրականացնել երկարաժամկետ հեռանկարում։
Ներդրումային գործիքների ընտրությունը կախված է նաև նրանից, թե որքան ռիսկի եք պատրաստ։ Եթե նախընտրում եք կայուն և կանխատեսելի եկամուտ նվազագույն ռիսկերով, ապա պահպանողական ներդրումային ֆոնդը ճիշտ ընտրություն է ձեզ համար։ Այդպիսի ֆոնդերն ունեն մի շարք առավելություններ, որոնց անդրադառնում ենք հենց այս բլոգում։

Ի՞ՆՉ Է ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴԸ
Պահպանողական ֆոնդի նպատակն է ներդրողների համար ապահովել կայուն և կանխատեսելի եկամուտ՝ նվազագույն ռիսկերով։ Այս ֆոնդերը հիմնականում ներդրում են կատարում ֆիքսված եկամուտով արժեթղթերում, ինչպիսիք են պարտատոմսերը կամ պետական պարտատոմսերը։

Բացի դրանից, որոշ պահպանողական ֆոնդեր նաև համատեղում են պարտքային և բաժնետոմսային ներդրումները՝ ստեղծելով ավելի հավասարակշռված մոտեցում՝ պահպանելով կայուն եկամտաբերությունը, սակայն փոքր-ինչ բարձրացնելով եկամտի աճի հնարավորությունը։
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ
Պահպանողական ֆոնդերը իդեալական են՝
·Կենսաթոշակային տարիքին մոտեցող մարդկանց համար
·Սկսնակ ներդրողների համար, ովքեր ցանկանում են քչից սկսել
·Յուրաքանչյուրի, ով ցանկանում է պաշտպանել իր կապիտալը
·Ռիսկի նկատմամբ ցածր հանդուրժողականություն ունեցող ներդրողներ համար

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱԿՆԿԱԼԵԼ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ

Քանի որ պահպանողական ֆոնդերը ներդրումներ են կատարում զգուշավոր եղանակով, դրանց եկամուտը սովորաբար շատ չէ, թեև, որպես կանոն, ավելի բարձր է, քան ավանդի տոկոսները, բայց ավելի ցածր, քան բարձր ռիսկով՝ բաժնետոմսերում կատարված ներդրումների եկամուտը։
Պահպանողական ֆոնդերի դեպքում ավելի կարևոր է կայունությունն ու ռիսկերի նվազեցումը, քան արագ շահույթ ստանալը։ Մի խոսքով՝ այստեղ մեծ եկամուտ ակնկալել պետք չէ, բայց կարևոր է հաշվի առնել նաև, որ քիչ են այն ռիսկերը, որոնք կարող են ազդել ձեր ներդրումների վրա։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
·Ավելի ցածր ռիսկ
·Ավելի կայուն շահութաբերություն
·Հարմար է կապիտալի պահպանման համար
·Հարմար է շուկայական անորոշ պայմաններում ներդրումների համար
·Ավելի կայուն շահութաբերություն
·Հարմար է կապիտալի պահպանման համար
·Հարմար է շուկայական անորոշ պայմաններում ներդրումների համար
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ԹԵՐԻ ԿՈՂՄԵՐԸ
· Ավելի ցածր երկարաժամկետ եկամուտներ
· Երկարաժամկետ հեռանկարում չի դիմակայի ինֆլյացիային
· Երկարաժամկետ հեռանկարում չի դիմակայի ինֆլյացիային
· Սահմանափակ աճ շուկայում ակտիվ աճի ժամանակ

ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ
·Ռիսկ կա․ «Պահպանողական» անվանումը չի նշանակում, որ ռիսկն այստեղ զրո է։ Օրինակ՝ պարտատոմսերը կարող են իրենց արժեքը կորցնել, եթե տոկոսադրույքները բարձրանան։ Նույնիսկ ամենաանվտանգ ներդրումներն ունեն որոշակի ռիսկ։
·Ինֆլյացիան կարևոր է․ Եթե ձեր հիմնադրամը տալիս է միայն 2% եկամտաբերություն, բայց ինֆլյացիան 3% է, իրականում ձեր գումարի գնողունակությունը նվազում է։ Այսինքն՝ դուք ի վերջո տեխնիկպես կորուստ եք ունենում։
·Պետք է հստակ նպատակ ունենաք․ Այս ֆոնդերը պետք է օգտագործել, երբ ֆինանսական նպատակը շատ հստակ է սահմանված։ Եթե ձեր նպատակը երկարաժամկետ և ագրեսիվ եկամուտն է, ապա այս տարբերակը գուցե լավագույնը ընտրությունը չէ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Պահպանողական ֆոնդերը չեն փայլում բարձր եկամտաբերությամբ, բայց նրանք հուսալի ընտրություն են կայունությունն արագ եկամտի փոխարեն նախընտրողների համար։ Անկախ նրանից՝ մոտենում եք թոշակի տարիքին, թե՞ պարզապես նախընտրում ներդրում կատարելու եք քիչ ռիսկային տարբերակ, այս ֆոնդերը կարող են օգնել ավելացնել ձեր եկամուտները՝ խուսափելով շուկայի կտրուկ տատանումներից։
Ընտրեք ներդրումային այնպիսի գործիքներ, որոնք համապատասխանում են ձեր նպատակներին, ժամանակային հորիզոնին և ռիսկի հանդեպ ունեցած պատրաստակամությանը։ Եթե վստահ չեք՝ ճիշտ ուղու վրա եք, վստահելի ֆինանսական խորհրդատուի աջակցությունը կարող է օգնել ձեզ կողմնորոշվել։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄ
Բացե՛ք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով։