Բորսայական ինդեքսները կարևոր դեր են խաղում ֆինանսական շուկաներում՝ ներդրողներին ներկայացնելով ինֆորմացիա շուկայական կոնկրետ հատվածների կամ ամբողջ շուկայի վերաբերյալ։ Դրանք հանդիսանում են գործիքներ՝ հստակ խմբերում կամ չափանիշներում ներգրավված արժեթղթերի գների փոփոխությանը հետևելու և դրանք գնահատելու հարցում։ Ավելի մանրամասն ներկայացնենք, թե ինչ է բորսայական ինդեքսը, ինչ տեսակներ կան և ինչ նպատակով են օգտագործվում։
Ի՞նչ է բորսայական ինդեքսը
Բորսայական ինդեքսը թվային ցուցանիշ է, որն արտացոլում է բորսաներում փոխանակվող կոնկրետ ակտիվների խմբերի, ինչպես օրինակ, բաժնետոմսերի կամ պարտատոմսերի գնային փոփոխությունները։ Այն սովորաբար հաշվարկվում է ինդեքսում ներառված ակտիվների հաշվարկված կամ չհաշվարկված միջինացված գնով։
Բորսայական ինդեքսը թվային ցուցանիշ է, որն արտացոլում է բորսաներում փոխանակվող կոնկրետ ակտիվների խմբերի, ինչպես օրինակ, բաժնետոմսերի կամ պարտատոմսերի գնային փոփոխությունները։ Այն սովորաբար հաշվարկվում է ինդեքսում ներառված ակտիվների հաշվարկված կամ չհաշվարկված միջինացված գնով։
Բորսայական ինդեքսների տեսակները
Ըստ հաշվարկման մեթոդի
Ըստ հաշվարկման մեթոդի
- Կապիտալիզացիոն ինդեքսներ - Այսպիսի ինդեքսները հաշվարկվում են ինդեքսում ներառված կազմակերպությունների շուկայական կապիտալիզացիայի հիման վրա։ Օրինակները ներառում են ամերիկյան S&P 500 և Nasdaq Composite։
- Գնային ինդեքսներ – Ի տարբերություն կապիտալիզացիոն ինդեքսների, որոնք հաշվի են առնում կազմակերպությունների չափերը, գնային ինդեքսները հաշվարկվում են բաժնետոմսերի գների հիման վրա։ Օրինակներ կարող են հանդիսանալ ամերիկյան Dow Jones Industrial Average և ճապոնական Nikkei 225:
Ըստ մասնագիտացման
- Ամփոփ ցուցանիշներ – Այսպիսի ինդեքսների հաշվարկը իրականացվում է տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների բազայի հիման վրա։ Այդպիսի ինդեքսները թույլ են տալիս գնահատել տնտեսության ընդհանուր վիճակը։
- Ոլորտային ինդեքսներ – Այսպիսի ինդեքսները չափում են հստակ ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների կատարողականը։ Օրինակ, S&P 500 Energy ինդեքսը արտացոլում է էներգետիկ ոլորտի կազմակերպությունների կատարողականը, որոնք ներառված են S&P 500 ինդեքսում։
Ըստ աշխարհագրության
- Միջազգային ինդեքսներ – բնութագրում են որևէ տարածաշրջանի կամ աշխարհի շուկաների կատարողականը։ Օրինակ, MSCI World։
- Ազգային ինդեքսներ – Գնահատում են որևէ կոնկրետ երկրի շուկան։ Dow Jones Industrial Average (ԱՄՆ), FTSE 100 (Մեծ Բրիտանիա), DAX 30 (Գերմանիա).
Ի՞նչ նպատակով են օգտագործվում բորսայական ինդեքսները
- Շուկայի կատարողականի չափում – Ներդրողները օգտագործում են ինդեքսները, որպեսզի գնահատեն ամբողջ շուկայի կամ շուկայի որևէ հատվածի կատարողականը։
- Ներդրումային պորտֆելների գնահատում – Ինդեքսները թույլ են տալիս ներդրողներին համեմատելու իրենց պորտֆելների կատարողականը ամբողջ շուկայի կատարողականի հետ։
- Հիմք ֆինանսական գործիքների համար – բորսայական ինդեքսների հիման վրա ստեղծվում են ներդրումային ֆոնդեր (ETF), ֆյուչերսներ, օպցիոններ և այլ ֆինանսական գործիքներ։
- Չափորոշիչ ներդրումային ռազմավարությունների համար – ինդեքսները օգնում են ներդրողներին հստակեցնելու շուկայի միտումները և մշակելու իրենց ներդրումային ռազմավարությունները այդ միտումների հիման վրա։
Ընդհանուր առմամբ, բորսայական ինդեքսները կարևոր դեր են խաղում ֆինանսական շուկայում՝ ներդրողներին ապահովելով շուկայի վերաբերյալ արժեքավոր տեղեկատվությամբ և հանդիսանալով հիմք ֆինանսական մեծաթիվ գործընթացների և ռազմավարությունների համար։
Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմել +374 43 004 382 հեռախոսահամարով:
Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմել +374 43 004 382 հեռախոսահամարով: