Հավասարակշռված պորտֆելի ստեղծման հիմնական նպատակն է նվազեցնել ռիսկերը և ապահովել կայուն եկամուտ։ Դրան հասնելու լավագույն տարբերակներից մեկը բորսայական ֆոնդերի (ETF) օգտագործումն է։ ETF-ները պարզ, մատչելի տարբերակ են թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ներդրողների համար և թույլ են տալիս ապահովել ներդրումային պորտֆելի բազմազանությունը։
Ի՞նչ է ETF-ը
Բորսայկան ֆոնդը (ETF) տարբեր ակտիվների՝ բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ ապրանքների հավաքածու է, որն առանձին բաժնետոմսի տեսքով վաճառվում է ֆոնդային բորսայում։ ETF-ները թույլ են տալիս մեկ գործիքի միջոցով տարբեր ակտիվների հասանելիություն ստանալ և այս կերպ դիվերսիֆիկացել պորտֆելը, նվազեցնելով ռիսկերը։ Ի տարբերություն Mutual fund-երի, որոնք վաճառվում են միայն օրվա վերջում, ETF-ներ կարելի է գնել և վաճառել երբ շուկան բաց է ։ Բացի այդ, ETF-ները սովորաբար ավելի ցածր վճարներ են պահանջում, քան Mutual fund-երը, ինչի շնորհիվ էլ ավելի նախընտրելի են ներդրողների կողմից։

Ինչո՞ւ են ETF-ները կարևոր պորտֆելի հավասարակշռման համար
Հավասարակշռված պորտֆելում համադրվում են բարձր ռիսկային ներդրումները (բաժնետոմսեր) և ցածր ռիսկային ակտիվները (պարտատոմսեր), ինչն օգնում է հասնել երկարաժամկետ աճի և նվազեցնել ռիսկերը։ ETF-ները բավականին արդյունավետ են, քանի որ ավտոմատ դիվերսիֆիկացնում են ներդրումային պորտֆելը։ Օրինակ՝ եթե ներդնեք S&P 500 ինդեքսին հետևող ETF-ում, դուք միանգամից ներդրում կկատարեք 500 տարբեր ընկերությունների բաժնետոմսերում և կնվազեցնեք ձեր պորտֆելի վրա մեկ բաժնետոմսի ազդեցության ռիսկը։ Այսպես կարող եք շահույթ ստանալ լայն շուկաներից և բաժնետոմսերի գնի անկման ժամանակ պաշտպանվել ավելի մեծ կորուստներից։

ETF-ների հիմնական առավելությունները
1․Դիվերսիֆիկացում. ETF-ները սովորաբար պարունակում են մի քանի ակտիվներ, ինչը նվազեցնում է ռիսկերն ու մեծ կորուստների հավանականությունը։
2․Ծախսարդյունավետություն․ ETF-ներն ավելի քիչ ծախսեր են պահանջում, քան ակտիվորեն կառավարվող Mutual fund-երըինչի շնորհիվ դուք հնարավորություն եք ստանում ավելի շատ գումար ուղղել ներդրումներին։
3․Լիկվիդայնություն․ Բաժնետոմսերի պես ETF-ները ևս կարող եք գնել կամ վաճառել ցանկացած ժամանակ, երբ շուկան բաց է: Սա առանցքային առավելություն է ներդրումային այլ գործիքների նկատմամբ։
4․Թափանցիկություն․ ETF-ների պահուստների մասին տեղեկատվությունը սովորաբար հրապարակվում է ամեն օր, ինչը թույլ է տալիս միշտ տեսնել, թե ինչ կա ֆոնդի ներսում։
5․Հարկերի ցածր բեռ․ Քանի որ ETF-ները, ի տարբերություն Mutual fund-երի ունեն հատուկ կառուցվածք, դրանց կապիտալի շահույթի հարկերն ավելի ցածր են։

Կառուցեք ձեր պորտֆելը ETF-ների միջոցով
ETF-ների միջոցով ներդրումային պորտֆել կառուցելիս պետք է առաջնորդվել ռիսկի հանդուրժողականությամբ և ներդրումային նպատակներով: Ահա թե ինչպես տարբեր տեսակի ներդրողներ կարող են ընտրել իրենց ռազմավարությունը ETF-ներով ․
․Երիտասարդ ներդրողներ (20 և 30 տարեկան)։ Եթե դուք ունեք երկարաժամկետ ներդրումային հեռանկար, ապա կարող եք ավելի մեծ ռիսկի դիմել՝ ներդնելով բարձր աճի բաժնետոմսերի ETF-ներում կամ ոլորտային ETF-ներում: Ժամանակի ընթացքում դրանք կարող են ավելի բարձր եկամուտ ապահովել:
․Միջին տարիքի ներդրողներ (40-50 տարեկան): Եթե դուք ունեք ընտանեկան և ֆինանսական այլ պարտավորություններ, ապա կարող եք ընտրել պարտատոմսերի ETF-ները՝ ռիսկը նվազեցնելու և ավելի կայուն պորտֆել ձևավորելու համար:

Տարածված սխալներ, որոնցից պետք է խուսափել
1. Դիվերսիֆիկացիայի չարաշահում. Թեև դիվերսիֆիկացիան կարևոր է, սակայն չափազանց շատ ETF-ները կարող են նվազեցնել ձեր հնարավոր եկամուտները: Ավելի լավ է կենտրոնացեք հավասարակշռված և տարատեսակ ներդրումների վրա։
2. Վճարների անտեսում. Թեև ETF-ների վճարները ավելի ցածր են, մի անտեսեք գործարքի ծախսերը կամ ծախսերի գործակիցները: Բարձր վճարները կարող են ժամանակի ընթացքում ազդել ձեր եկամուտներին, այնպես որ ճիշտ հաշվարկեք ծախսերը:
3. Շահույթի հետապնդում. Գայթակղիչ է ներդրումներ կատարել ամենաարդյունավետ ETF-ներում, բայց շատ ավելի կարևոր է նաև կենտրոնանալ երկարաժամկետ ներդրումային ռազմավարության վրա: Կարճաժամկետ շահույթի հետապնդումը կարող է չարդարացված ռիսկեր առաջ բերել:
4. Հետազոտության բացակայություն. ETF-ները համահավասար չեն, այնպես որ մանրակրկիտ ուսումնասիրեք դրանցից յուրաքանչյուրը՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են ձեր ներդրումային նպատակներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ETF-ը կարևոր գործիք է ձեր ռիսկի հանդուրժողականությանը և ֆինանսական նպատակներին համապատասխանող հավասարակշռված պորտֆել ստեղծելու համար: Դրանք ապահովում են պորտֆելի դիվերսիֆիկացում, ավելի քիչ վճարներ են պահանջում և ունեն ավելի մեծ իրացվելիություն։ Բացի այդ, ավելի դյուրին են դարձնում ձեր ներդրումների կառավարումը: Անկախ նրանից՝ նոր եք սկսում, թե շարունակաբար կատարելագործում եք ձեր ներդրումային ռազմավարությունը, ETF-ները կարող են օգնել ժամանակի ընթացքում մեծացնել եկամուտը՝ միաժամանակ վերահսկելով ռիսկերը:
Հաջողության բանալին ձեր սեփական ֆինանսական հնարավորությունները հասկանալը և ձեր երկարաժամկետ ռազմավարությանը համապատասխանող ETF-ների ընտրությունն է: Պատշաճ պլանավորման և ուսումնասիրությունների դեպքում ETF-ները կարող են կարևոր դեր ունենալ հավասարակշռված և կայուն ներդրումային պորտֆելի ձևավորման գործում:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄ
Բացե՛ք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով։
Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով։