Բլոգ 📚🎓

5 ՖԻԼՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ֆիլմերը կարող են ազդել մեր աշխարհընկլման ու ինչու ոչ՝ որոշումների կայացման վրա: Ֆինանսների և ներդրումների ոլորտում որոշ ֆիլմեր ավելին են, քան պարզապես ժամանցի ապահովման միջոց։ Դրանք մեզ պատմում են փողի, ռիսկերիի և մեր կատարած ընտրության հնարավոր հետևանքների մասին:

Այս բլոգում առաջարկում ենք 5 ֆիլմ, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացնել ֆինանսների աշխարhն ու այնտեղ կատարվող կարևոր իրադարձությունների մասին:

1․ Wall Street: Money Never Sleeps (2010)

Նախկին գործարար Գորդոն Գեկկոն բանտից դուրս է գալիս, երբ ֆինանսների աշխարհը ճգնաժամի մեջ է: Գեկկոն հնաոճ է, վատ համբավը ունի, սակայն հենց նա է Ջեյքոբ Մուր անունով երիտասարդ վաճառականի կողմից ընտրվում որպես գործընկեր։ Մուրը Գեկկոյին գործարք է առաջարկում․ շտկում է ծերունու հարաբերությունները դստեր հետ, ով տասնմեկ տարի շարունակ չէր շփվում վերջինիս հետ և մեղադրում է Գորդոնին եղբոր ինքնասպանության մեջ։ Դրա դիմաց Մուրն օգնում է Ջեյքոբին, ով փորձում է գրավել աղջկա սիրտը, դառնալ խոշոր խաղացող ֆինանսների աշխարհում։

2․ Inside Job (2010)

Մեթ Դեյմոնի Inside Job-ը մանրամասն նկարագրում է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: Այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է բարդ ֆինանսական գործիքները և համակարգային կոռուպցիան, որոնք հանգեցրին համաշխարհային տնտեսական փլուզմանը: Ֆիլմն անգնահատելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել ֆինանսական ճգնաժամերի հիմքում ընկած պատճառների մասին և ըմբռնել ֆինանսական շուկաներում կարգավորման կարևորությունը:

3․ The Wolf of Wall Street (2013)

The Wolf of Wall Street-ը հետաքրքիր և միաժամանակ զվարճալի ֆիլմ է, սակայն ֆիլմը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել ագահությունը և ինչպես կարող է փողը ստիպել դավաճանել սեփական սկզբունքները: Ֆիլմը պատմում է Ջորդան Բելֆորտի մասին և ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել մեկի հետ, ով փորձում է անազնիվ ճանապարհով գումար վաստակել: Նրա պատմությունը պարզ օրինակ է, թե ինչպես շատ փող ունենալը կարող է մարդկանց ստիպել վատ արարքների գնալ։

4. The Big Short (2015)

2008-ի դեպքերի մասին պատմող ևս մի ֆիլմ, որ արժանի է ձեր ուշադրությանը: 2008թ.-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ, մի խումբ ներդրողներ կանխագուշակեցին, որ անշարժ գույքի շուկան անկում է ապրելու, սակայն կարողացան օգուտ քաղել ներդրումային շուկայի տատանումներից և մեծ գումար վաստակել: Ֆիլմում նկարահանվել են մի շարք աստղեր` Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը այլն: Ֆիլմը պատմում է ֆինանսական շուկայի բարդությունների ու այն մասին, թե որքան կարևոր է հետազոտություններ կատարելը և թե ինչպես կարելի է շահույթ ստանալ, եթե նույնիսկ աշխարհը տնտեսական ճգնաժամի մեջ է:

5․Trust No One: The Hunt for the Crypto King (2022)

The Hunt for the Crypto King-ն իսկապես հետաքրքիր վավերագրական ֆիլմ է: Այն պատմում է QuadrigaCX-ի գործադիր տնօրեն Ջերալդ Քոթենի մասին, ով մահացել է առանց նախազգուշացման՝ զրկելով ներդրողներին իրենց միջոցներին հասանելիությունից: Ֆիլմը ներկայացնում է կրիպտո արդյունաբերության «մութ» հատվածը, ցույց տալիս, որ այնքան էլ թափանցիկ կամ հաշվետու չէ, և թե որքան կարևոր են սեփական հետազոտությունները, ապակենտրոնացված աշխարհում կենտրոնացված վերահսկողության հնարավոր վտանգներից տեղեկացված լինելը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այս ֆիլմերից յուրաքանչյուրը յուրովի ներկայացնում է ֆինանսական և ներդրումային աշխարհը: Ֆիլմերը ցույց են տալիս, թե անհատների և բիզնեսի կողմից ընդունված որոշումներն ինչ ազդեցություն կարող են թողնել համաշխարհային տնտեսության վրա: Դիտելով այս ֆիլմերը՝ դուք ոչ միայն կապահովեք ձեր հետաքրքիր ժամանցը, այլև ավելի լավ կպատկերացնեք ոլորտն ու ֆինանսական, ներդրումային որոշումներ կայացնելիս գուցե չկրկնեք ֆիլմերի հերոսների սխալները կամ հակառակը՝ ոգեշնչվեք նրանցով։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄ

Բացե՛ք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով։