Վերջին տարիներին, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, ֆինանսական անկախության հասնելու ձգտումը կյանքի որոշակի նպատակ է դարձել։ Առանց ընտանիքի օգնության և աջակցության կայուն ֆինանսական հոսք ունենալու գաղափարը որքան գայթակղիչ, այդքան էլ վախեցնող կարող է թվալ։ Այս բլոգում պատմում ենք՝ որտեղից սկսել և ինչպես ներդրումների միջոցով քայլ առ քայլ հասնել ֆինանսական անկախության։
1. Ճիշտ պատկերացրեք, թե ինչ է ֆինանսական անկախությունը
Նախքան ներդրումներ կատարելը, կարևոր է հասկանալ, թե ինչ է ֆինանսական անկախությունն իրականում: Պարզ ասած, ֆինանսական անկախություն՝ նշանակում է ունենալ բավարար եկամուտ ձեր ներդրումներից և ակտիվներից, առանց աշխատանքի կամ ակտիվ եկամտի վրա հույս դնելու հոգալ առօրյա ծախսերը: Այն ձեր ներդրումներից ստացված շահույթով ապրելու ունակությունն է, այլ ոչ թե փողի դիմաց աշխատելը:
2. Ստեղծեք ձեր սեփական բյուջեն
Սեփական բյուջեի ստեղծումը կարևոր քայլ է ֆինանսները կառավարելու համար: Բյուջեն որպես սահմանափակում դիտելու փոխարեն դիտարկեք այն որպես գործիք, որն օգնում է ձեզ ավելի արդյունավետ կառավարել ձեր գումարը: Որքան շատ զբաղվեք բյուջետավորմամբ և հավատարիմ մնաք դրան, այնքան ավելի վստահ կզգաք ձեզ ֆինանսական այլ կարևոր որոշումներ կայացնելու հարցում, օրինակ՝ խնայողություններ և ներդրումներ կատարելիս:

3. Սահմանեք հստակ ֆինանսական նպատակներ
Մեկ գիշերվա ընթցքում որևէ մեկը ֆինանսական անկախության չի հասնում։ Սկսեք հստակ, իրատեսական ֆինանսական նպատակներ սահմանելուց և հետևյալ հարցերն ուղղեք ձեզ՝
·Որքա՞ն գումար է ինձ անհրաժեշտ ֆինանսական անկախության հասնելու համար:
·Ո՞րն է ֆինանսական անկախության հասնելու իմ ցանկալի ժամկետը:
·Որքա՞ն գումար կարող եմ ներդնել ամեն ամիս և որքա՞ն շահույթ կարող եմ ակնկալել:

4. Սկսեք որքան հնարավոր է շուտ և եղեք հետևողական
Որքան շուտ սկսեք ներդրումներ կատարել, այնքան ավելի շատ ժամանակ կունենաք ձեր գումարը մեծացնելու համար: Բարդ տոկոսների շնորհիվ դուք կկարողանաք եկամուտ ստանալ ոչ միայն նախնական ներդրումներից, այլև արդեն կուտակված տոկոսներից:
Կարևոր է նաև հետևողականությունը։ Պարբերաբար ներդրումներ կատարեք՝ անկախ գումարի մեծությունից: Արդյունավետ ռազմավարություն է կանոնավոր կերպով որոշակի գումար ներդնել, անկախ շուկայի փոփոխություններից։ Այն նվազեցնում է շուկայական կանխատեսումներ կատարելու անհաջող փորձերի ռիսկը և օգնում է հարթել անկայունությունը:

5. Ստեղծեք դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել
Ձեր ամբողջ գումարը մեկ տեսակի ներդրման մեջ դնելու փոխարեն, բաշխեք այն տարբեր ոլորտների մեջ: Ահա, թե ինչպես կարող եք դա անել.
- Բաժնետոմսեր. Անհատական բաժնետոմսերում կամ փոխանակվող ֆոնդերում (ETF) ներդրումներ կատարելը Ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել տարբեր ընկերություններ, ինչը ժամանակի ընթացքում կարող է բարձր եկամուտ ապահովել։
- Պարտատոմսեր. Սրանք ցածր ռիսկային ներդրումներ են, որոնք ձեզ կանոնավոր տոկոսներ են վճարում և ապահովում են կայուն, հուսալի եկամուտ:
-Անշարժ գույք. Անշարժ գույքի շուկայում ներդրումները կարող են պասիվ եկամուտ բերել վարձակալության միջոցով և ժամանակի ընթացքում կարող են աճել իրենց արժեքով:
- Այլընտրանքային ներդրումներ. Օրինակ՝ թանկարժեք մետաղները, որոնք կարող են առաջարկել դիվերսիֆիկացիա և ապահովել որոշակի եկամուտ։
Ձեր ներդրումները բաշխելով տարբեր կատեգորիաների մեջ՝ դուք նվազեցնում եք մեկ ակտիվից չափազանց մեծ կախվածության ռիսկը: Եթե որևէ տեսակի ներդրում դրական արդյունք չի տալիս, մյուսները կարող են ավելի լավ «աշխատել» և նպաստել ձեր պորտֆելի կայունացմանը։

6. Նվազագույնի հասցրեք ձեր ծախսերն ու պարտքերը
Չնայած ներդրումներ կատարելը ֆինանսական անկախության հիմնական բաղադրիչն է, կարևոր է նաև կառավարել ծախսերը: Մտածեք, թե որտեղ կարող եք կրճատել ծախսերը և առաջնահերթություն տալ խնայողություններին ու ներդրումներին:
Բացի այդ, որքան հնարավոր է շուտ վճարեք բարձր տոկոսադրույքով պարտքը: Պարտքերը, հատկապես վարկերը, կարող են սպառել ձեր ֆինանսական ռեսուրսները և խանգարել ձեզ ներդրումներ կատարել:
Բացի այդ, որքան հնարավոր է շուտ վճարեք բարձր տոկոսադրույքով պարտքը: Պարտքերը, հատկապես վարկերը, կարող են սպառել ձեր ֆինանսական ռեսուրսները և խանգարել ձեզ ներդրումներ կատարել:

7. Պարբերաբար վերանայեք և թարմացրեք ձեր ներդրումային ռազմավարությունը
Ոլորտն անընդհատ փոփոխվում է, ուստի կարևոր է պարբերաբար թարմացնել ներդրումային պորտֆելը: Գնահատեք ձեր պորտֆելի կատարողականը, ստուգեք՝ արդյո՞ք ակտիվների բաշխումը համապատասխանում է ձեր ֆինանսական նպատակներին և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարեք:
Հարուստ ներդրումային պորտֆել կառուցելու համար Unibank Invest-ը տրամադրում է անհատական մոտեցում և ձեր ֆինանսական խորհրդատուի հետ միասին դուք կկարողանաք հասնել ներդրումային ձեր նպատակներին:
Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ներդրումների միջոցով ֆինանսական անկախության հասնելը միանգամայն հասանելի նպատակ է: Ճիշտ պատկերացրեք, թե ինչ է ֆինանսական անկախությունը, հստակ նպատակներ սահմանեք և կանոնավոր, հետևողական ներդրումներ կատարեեք: Դիվերսիֆիկացրեք ձեր պորտֆելը և նվազագույնի հասցրեք պարտքը հաջողության հասնելու համար:
Հիշեք, որ ֆինանսական անկախության ճանապարհը յուրահատուկ է յուրաքանչյուրի համար, և պահանջում է կարգապահություն, համբերություն և շարունակական ուսուցում:
Հիշեք, որ ֆինանսական անկախության ճանապարհը յուրահատուկ է յուրաքանչյուրի համար, և պահանջում է կարգապահություն, համբերություն և շարունակական ուսուցում: