Բլոգ 📚🎓

Ինչպե՞ս սկսել առք և վաճառք բորսաներում նվազագույն ներդրումներով

կատարել ներդրումներ
Բորսաներում նվազագույն գումարով ներդրումներ կատարելն իրական հնարավորություն է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է ավելացնել իր կապիտալը, սակայն սկզբնական շրջանում չունի մեծ գումարներ։
Անցյալում ներդրումներ կարող էին կատարել միայն հարուստ մարդիկ կամ կազմակերպությունները, իսկ այժմ, շնորհիվ տեխնոլոգիաների և թվային հարթակների արագ զարգացման, ներդրումային հնարավորությունները հասանելի են դարձել յուրաքանչյուրին։
Սույն հոդվածում կուսումնասիրենք փոքր գումարներով ներդրումներ կատարելու հնարավորություններն ու անհրաժեշտ ռազմավարությունները, ինչպես նաև կքննարկենք համապատասխան հարթակ ընտրելու և ռիսկերը նվազեցնելու արդյունավետ տարբերակներ։

Ինչպե՞ս հնարավոր դարձնել առք և վաճառքը բորսաներում նվազագույն ներդրումներով

Դեռ մի քանի տասնամյակ առաջ բորսայական գործարքներ կատարելը պահանջում էր զգալի ներդրումներ և հասանելի էր միայն մեծ կապիտալ ունեցող անհատներին և ընկերություններին։ Այսօր պատկերն այլ է՝ շնորհիվ մի շարք գործոնների՝
  • Տեխնոլոգիական առաջընթաց: Առցանց հարթակները և բջջային հավելվածները ներդրողներին հնարավորություն են տալիս հեշտությամբ գնել և վաճառել ակտիվներ աշխարհի ցանկացած կետից ցանկացած ժամանակ։
  • Տեղեկատվության հասանելիություն: Այժմ հեշտությամբ կարելի է գտնել անվճար և հանրամատչելի ուսումնական նյութեր, դասընթացներ, հոդվածներ և տեսանյութեր, որոնք օգնում են արագ յուրացնել ֆինանսական շուկաներում, այդ թվում՝ բորսաներում հաջողակ գործարքներ կատարելու հիմունքները։
  • Միջնորդավճարների նվազեցում: Մեր օրերում բրոքերներն ու բրոքերային հարթակներն աշխատում են նվազագույն միջնորդավճարներով, ավելին՝ հաճախ հնարավորություն են տալիս առք և վաճառք կատարել առանց միջնորդավճարի։
  • Կոտորակային բաժնետոմսեր: Այժմ հնարավոր է գնել ոչ միայն ամբողջ բաժնետոմս, այլև դրա մի մասը։ Սա հատկապես շահավետ հնարավորություն է սահմանափակ կապիտալ ունեցող սկսնակ ներդրողների համար։

Ներդրումային ի՞նչ ակտիվներ է հնարավոր ձեռք բերել նվազագույն գումարով

Ներդրումների աշխարհում ֆինանսական բազմաթիվ գործիքներ կան, սակայն ոչ բոլորն են հարմար փոքր կապիտալ ունեցող ներդրողների համար։ Քննարկենք ամենահարմար տարբերակները.
  1. Բաժնետոմսեր: Կատարելով ներդրում բաժնետոմսերում՝ դուք դառնում եք թողարկող ընկերության բաժնետեր: Այսօր շատ բրոքերներ օգնում են ձեռք բերել ոչ միայն ամբողջական բաժնետոմսեր, այլև դրանց մասեր (կոտորակային բաժնետոմսեր), ինչը բոլորի համար հասանելի է դարձնում ներդրումները խոշոր ընկերություններում։
  2. Պարտատոմսեր: Սրանք պարտքային արժեթղթեր են՝ թողարկված պետական և ոչ պետական ընկերություններիկողմից: Կատարելով ներդրում պարտատոմսերում՝ դուք ստանում եք կայուն եկամուտ տոկոսների տեսքով: Սրանք հիանալի տարբերակ են սկսնակ ներդրողների համար, քանի որ ռիսկերն այստեղ ավելի փոքր են, քան բաժնետոմսերի առք և վաճառքի դեպքում։
  3. Կրիպտոարժույթներ: Կրիպտոարժույթների շուկան ոչ կայուն և արագ աճող շուկա է: Կրիպտոարժույթները, ինչպես օրինակ՝ Բիթքոինը կամ Էթերիումը, ներդրողներին հնարավորություն են տալիս ստանալ բարձր եկամուտ նույնիսկ փոքր ներդրումներով: Այնուամենայնիվ, այս ակտիվներում ներդրումներ կատարելիս պետք է պատրաստ լինել նաև մեծ ռիսկերի, քանի որ կրիպտոարժույթների գները կարող են մեծապես տատանվել:
  1. ETF (բորսայական ֆոնդ): ETF-երը ներառում են բաժնետոմսեր, պարտատոմսեր, հումքային ապրանքներ և ներդրումային այլ ակտիվներ: Այս ֆոնդերում մեծ են ներդրումների դիվերսիֆիկացման հնարավորությունները, ինչն ապահով տարբերակ է մեկնարկային փոքր կապիտալով ներդրողների համար։
  1. Ֆորեքս (արժույթների շուկա): Արժութային զույգերով առևտուրը կարող է ապահովել բարձր եկամտաբերություն, սակայն պահանջում է որոշակի գիտելիքներ և փորձ: Այստեղ նվազագույն ներդրումներով կարելի է գործարքներ կատարել՝ շնորհիվ վարկային լծակի, սակայն սա ավելացնում է ռիսկերը:
արժեթղթերում ներդրումներ

Օրինակ: Ներդրում բաժնետոմսերում

Եթե ցանկանում եք կատարել ներդրում Apple-ի բաժնետոմսերում, սակայն չունեք բավարար գումար մեկ բաժնետոմս գնելու համար, կարող եք ձեռք բերել բաժնետոմսի մաս՝ կոտորակային բաժնետոմս: Այս հնարավորությունը ներդրումները հասանելի է դարձնում նույնիսկ նրանց համար, ովքեր ունեն ընդամենը 10-20 դոլար:

Քայլ առ քայլ ուղեցույց՝ բորսաներում առք և վաճառք սկսելու համար

1.Հստակեցրեք ձեր նպատակները: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք ցանկանում ներդրումներ կատարել: Դրանք լինելու են երկարաժամկետ ներդրումնե՞ր ապահով ապագայի համար, թե՞ կարճաժամկետ ներդրումներ՝ տատանումներից շահույթ ստանալունպատակով: Այս հարցի պատասխանը կօգնի ընտրել ճիշտ ռազմավարություն:
2.Ընտրեք հուսալի բրոքեր։ Կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել բրոքեր ընտրելիս՝
  • Հեղինակություն: Ուսումնասիրեք բրոքերի վերաբերյալ հանրային կարծիքը, նրա պատմությունը և վարկանիշը շուկայում։
  • Միջնորդավճարներ և այլ վճարներ: Համոզվեք, որ բրոքերի առաջարկած սակագները համապատասխանում են ձեր ֆինանսական հնարավորություններին:
  • Նվազագույն ներդրում կատարելու հնարավորություն։ Ճշտեք՝ արդյոք տվյալ բրոքերն ապահովում է նվազագույն ներդրմամբ, օրինակ՝ 10-ից 100 դոլարով ներդրում կատարելու հնարավորություն։
  • Բրոքերային հաշվի ստեղծում: Սա ներդրումային գործարքներ կատարելու առաջին քայլն է, ուստի համոզվեք, որ ձեր ընտրած բրոքերի օգնությամբ այն բավականին պարզ և հեշտ է լինելու ձեզ համար։ Գրանցման գործընթացի համար պետք են լինելու փաստաթղթեր՝ ինքնությունը հաստատելու համար, ինչից հետո կարող եք ձեր հաշվին մուտքագրել մեկնարկային կապիտալը:
3.Կրթություն և վերլուծություն: Նախքան իրական գործարքներ սկսելը, ուսումնասիրեք բորսայական գործարքների հիմունքները, ծանոթացեք տեխնիկական և բովանդակային վերլուծությունների հետ։
4.Ընտրեք համապատասխան ռազմավարություն։ Առանց հստակ ռազմավարության հաջողություն ակնկալելն իրատեսական չէ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ներդրումների պարագայում։ Ահա ռազմավարությունների հիմնական տեսակները՝
Ինչպե՞ս կատարել ներդրումային հարթակի ճիշտ ընտրություն
  • Կարճաժամկետ ռազմավարություն: Առք և վաճառք օրերի ընթացքում կամ կարճ ժամանակահատվածում:
  • Երկարաժամկետ ռազմավարություն: Ներդրումներ ամիսների կամ տարիների համար՝ ուղղված կայուն աճին:
  • Սվինգ-թրեյդինգ: Կարճաժամկետ և միջնաժամկետ ռազմավարություն, որի դեպքում թրեյդերները ստանում են եկամուտ ներդրումային ակտիվների արժեքային տատանումների արդյունքում։

Ինչպե՞ս կատարել ներդրումային հարթակի ճիշտ ընտրություն

Ներդրումային ճիշտ հարթակ ընտրելը շատ կարևոր է: Ահա մի քանի բան, որին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընտրություն կատարելու համար՝
Օգտագործման հեշտություն: Եթե սկսնակ եք, ընտրեք հարթակ, որը հարմարեցված է օգտատերերին, ունի ինտուիտիվ և պարզ ինտերֆեյս։
Ուսումնական ռեսուրսներ: Բարձրակարգ հարթակը ոչ միայն ծառայում է ներդրումներ կատարելուն, այլև կրթում է ներդրողներին՝ տրամադրելով ուսումնական նյութեր, վեբինարներ և վերլուծություններ:
Հասանելիություն վերլուծություններին և նորություններին: Հաջող ներդրումային գործարքներն անհնար են առանց շուկայի մասին թարմ և արդիական տեղեկատվության:
Վստահելիություն և անվտանգություն: Համոզվեք, որ հարթակն ապահովում է ձեր տվյալների ու միջոցների պաշտպանությունը։
Առևտրային հարթակների օրինակներ: eToro, Interactive Brokers, Unibank Invest

Շուկայի վերլուծություն՝ հաջողակ գործարքների հիմքը

Հաջողակ թրեյդեր դառնալու համար պետք է տիրապետել շուկայի վերլուծության հիմնական եղանակներին՝
  1. Տեխնիկական վերլուծություն: Հիմնված է գրաֆիկների ուսումնասիրության, միտումների հայտնաբերման և ցուցանիշների կիրառման վրա: Հիմնական գործիքներն են՝ շարժվող միջիններ, աջակցման և դիմադրության մակարդակներ, գրաֆիկական պատկերներ։
  2. Հիմնարար վերլուծություն: Ներառում է ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն, եկամուտների, վնասների և զարգացման հեռանկարների գնահատում: Նաև հաշվի են առնվում մակրոտնտեսական այնպիսի գործոններ, ինչպիսիք են ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը և տոկոսադրույքները:

Օրինակ․ Հիմնարար վերլուծություն

Ենթադրենք, դուք հետաքրքրված եք Microsoft-ում ներդրումներ կատարելով: Վերլուծելով ընկերության ֆինանսական հաշվետվությունները՝ նկատում եք, որ վերջին տարիներին այն ունի եկամուտների և շահույթի կայուն աճ: Սա դրական ազդանշան է երկարաժամկետ ներդրումների համար:
բաժնետոմսերի վաճառք

Հոգեբանական գործոնների ազդեցությունը ներդրումների հաջողության վրա

Սկսնակ ներդրողների անհաջողությունների հիմնական պատճառներից մեկը նրանց էմոցիաների ազդեցությունն է ֆինանսական որոշումների վրա: Ահա մի քանի հոգեբանական ասպեկտներ, որոնք արժե հաշվի առնել՝
  1. Վախ և խուճապ: Սրանք հաճախ խանգարում են հիմնավորված որոշումներ կայացնելուն: Շուկայի կտրուկ անկումների ժամանակ շատ թրեյդերներ ենթարկվում են խուճապի և կորուստներով վաճառում են ակտիվները, մինչդեռ կարող էին պարզապես սպասել շուկայի կայունացմանը։
  2. Ինքնակարգապահություն: Մի շեղվեք ընտրված ռազմավարությունից և պլանից, նույնիսկ եթե շուկան այդ պահին թվում է անկանխատեսելի:
  3. Էմոցիոնալ կայունություն: Ընդունեք անհաջողությունները որպես փորձ և դաս։ Հիշեք, որ նույնիսկ ամենահաջողակ ներդրողները բախվում են կորուստների։

Ռիսկերի կառավարման ռազմավարություններ

Ռիսկերի կառավարումը ներդրումային հաջողության առանցքային տարր է, հատկապես, եթե սկսում եք փոքր կապիտալով։ Ներկայացնում ենք ռիսկերի կառավարման մի քանի գործիքներ՝
  1. Stop loss: Այս գործիքը պաշտպանում է հնարավոր զգալի կորուստներից՝ հնարավորություն տալով ավտոմատ կերպով փակել գործարքը, երբ գինը նվազում է՝ հասնելով վնասի մակարդակի։
  2. Դիվերսիֆիկացիա: Մի ներդրեք բոլոր միջոցները մեկ ակտիվում։ Բաժանեք ձեր կապիտալը տարբեր ակտիվների միջև, ինչպիսիք են՝ բաժնետոմսերը, պարտատոմսերը, կրիպտոարժույթները և ETF-ները:
  3. Պարբերական վերանայում: Հաճախակի ստուգեք ձեր ներդրումների ընթացիկ վիճակը և հարմարեցրեք ձեր պորտֆելը շուկայի փոփոխություններին։

Օրինակ․ Ռիսկերի արդյունավետ կառավարում

Սերգեյը, կատարելով 500 դոլար ներդրում մի քանի ակտիվների մեջ, սահմանեց stop loss-եր 5% վնասի մակարդակում։ Երբ նրա բաժնետոմսերից մեկի գինը կտրուկ ընկավ, այս գործիքը պաշտպանեց նրան ավելի մեծ կորուստներից՝ պահպանելով կապիտալի մեծ մասը։

Եզրակացություն. խորհուրդներ սկսնակների համար

Նվազագույն գումարով ներդրումներ կատարելը լիովին հնարավոր է, եթե դուք ճիշտ նախապատրաստվեք և հետևեք վստահելի մեթոդների։ Ահա մի քանի կարճ հուշում, որոնք կօգնեն ձեզ խելամիտ որոշումներ ընդունելու հարցում․
  1. Ուսումնասիրեք շուկան: Կարդացեք գրքեր, դիտեք ուսումնական տեսանյութեր, մասնակցեք վեբինարների։
  2. Մշակեք ռազմավարություն: Մի կրկնօրինակեք ուրիշների քայլերը, այլ ստեղծեք այնպիսի ռազմավարություն, որը կհամապատասխանի ձեր միջոցներին և ներդրումային կարիքներին։
  3. Սկսեք փորձնական ներդրումներից: Շատ հարթակներ հնարավորություն են տալիս փորձարկել ձեր ներդրումային հմտություններն առանց իրական գումարների կորստի ռիսկի։
  4. Մշտապես հետևեք նորություններին և շուկայի միտումներին: Տեղեկացված լինելը նշանակում է մեկ քայլ առաջ լինել շուկայից։
  5. Մի վախեցեք սխալներից: Նույնիսկ եթե կորցնեք կապիտալի մի մասը, օգտագործեք այդ փորձը՝ ձեր հմտությունները բարելավելու և ապագայում առավել հաջող գործունեություն ծավալելու համար։
Նվազագույն գումարներով ներդրումներ կատարելը ոչ միայն հնարավորություն է, այլև իրական ճանապարհ դեպի ֆինանսական ազատություն։ Կարևոր է հիշել, որ հաջողությունը չի գալիս անմիջապես, և պետք է պատրաստ լինել մշտապես սովորելու և կատարելագործվելու։