Պարտատոմս - արժեթուղթ է, որի շնորհիվ թողարկող ընկերությունը ստանում է պարտքով գումար ներդրողից: Դրա դիմաց նա պարտավորվում է նշված ժամանակահատվածում վճարել ներդրողին պարտատոմսի գինը (նոմինալ) տոկոսներով (զեղչակտրոնային եկամուտ): Կարելի է ասել, որ պարտատոմսը իրենից ներկայացնում է ինքնատիպ վարկ, որը ներդրողները տրամադրում են կազմակերպություններին կամ պետությանը վերջինիս կարիքների համար:
Պարտատոմսն արժեթուղթ է, որի շնորհիվ թողարկող ընկերությունը ստանում է պարտքով գումար ներդրողից: Դրա դիմաց նա պարտավորվում է նշված ժամանակահատվածում ներդրողին վճարել պարտատոմսի գինը (նոմինալ) տոկոսներով (զեղչակտրոնային եկամուտ): Կարելի է ասել, որ պարտատոմսն իրենից ներկայացնում է ինքնատիպ վարկ, որը ներդրողները տրամադրում են կազմակերպություններին կամ պետությանը վերջինիս կարիքների համար:
Այժմ, երբ ընդհանուր գծերով սահմանել ենք, թե ինչ է պարտատոմսը, կարող ենք անդրադառնալ այն հարցին, թե ինչով է այն տարբերվում բաժնետոմսից։ Նախևառաջ այն ենթադրում է գործողության ֆիքսված ժամկետ և պայմաններ: Այսինքն, ներդրողը նախապես գիտի, թե որ պահին են վճարվելու բոլոր պարտքերը և տոկոսները, ուստի նա կարող է հաշվարկել դրամական միջոցների հոսքը:

Պարտատոմսերի հետ կապված հիմնական հասկացությունները
Պարտատոմսի մարման ամսաթիվ - Այն ամսաթիվն է, երբ պարտապանը ներդրողին պետք է վերադարձնի ամբողջ պարտքը:
Անվանական արժեք (նոմինալ) - Սա թողարկողի կողմից սահմանված գինն է թողարկման ժամանակ: Որպես կանոն, այն սահմանվում է 1 դոլար, 100 դոլար կամ 1000 դոլար, բայց հնարավոր են նաև այլ արժեքներ: Սա այն գումարն է, որը ներդրողը կստանա պարտատոմսերի մարման ժամանակ:
Շուկայական արժեք - Սա արժեքն է, որը ձևավորվել է բորսայում առևտրի ընթացքում` պահանջարկի, առաջարկի և այլ գործոնների ազդեցությամբ։ Շուկայական գինն արտահայտվում է անվանական արժեքի տոկոսով:
Օրինակ, եթե անվանական արժեքը 1000 դոլար է, իսկ շուկայական գինը՝ 97,5%, ապա ներդրողը գնման համար պետք է վճարի 975 դոլար, իսկ այն մարելուց հետո կստանա 1000 դոլար:
Արժեկտրոն - Սա անվանական արժեքի հաստատված տոկոսն է, որը թողարկողը վճարում է ներդրողին գումարի օգտագործման համար: Այն կարող է վճարվել տարվա, կիսամյակի, եռամսյակի կամ ամսվա կտրվածքով։
Օրինակ, ըստ անվանական արժեքի 100 դոլար արժողությամբ պարտատոմսը տեղադրվում է տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ, եռամսյակային վճարմամբ: Սա նշանակում է, որ պարտատոմսը 1 տարի պահելով՝ ներդրողը կարող է ստանալ 4 եռամսյակային վճարում 1 դոլար արժողությամբ:
Հավաքագրված արժեկտրոնային եկամուտ - Եթե ներդրողը որոշում է պարտատոմսը վաճառել մարման ժամանակացույցից շուտ, ապա նոր սեփականատերը պարտավոր է վճարել նրան արժեկտրոնի մի մասը` հավաքագրված արժեկտրոնային եկամուտ: Այսպիսով, ներդրողը ցանկացած դեպքում չի կորցնի պարտատոմսերի պահառությունից տոկոսային եկամուտը:

Պարտատոմսի եկամտաբերությունը
Ընթացիկ եկամտաբերություն - Արժեկտրոնի վճարման հարաբերակցությունն է պարտատոմսի ընթացիկ գնին:
Պարտատոմսի մարման եկամտաբերություն - Եկամտաբերությունն է, որը ներդրողը կստանա, եթե նա պարտատոմսը գնի և պահի մինչև մարումը: Այս ցուցանիշը հաշվարկվում է որպես տարեկան տոկոս և հաշվի է առնում արժեկտրոնի բոլոր վճարումները, ինչպես նաև ժամանակը մինչև մարումը: Մարման եկամտաբերությունը որպես հասկացություն ավելի հաճախ կիրառվում է պարտատոմսի եկամտաբերությանհամատեքստում: Եկամտաբերությունը հակառակ ուղղությամբ է շարժվում պարտատոմսերի գների նկատմամբ, այսինքն՝ երբ գինը բարձրանում է, պարտատոմսի եկամտաբերությունը նվազում է և հակառակը:

Պարտատոմսերի տեսակները
Պարտատոմսերը կարելի է դասակարգել տարբեր սկզբունքներով։
Ըստ թողարկողների՝
- Պետական
- Մունիցիպալ
- Կորպորատիվ
Ըստ մարման ժամկետայնության՝
- Կարճաժամկետ
- Միջնաժամկետ
- Երկարաժամկետ
Ըստ եկամտի տեսակի՝
- Արժեկտրոնային
- Առանց արժեկտրոն (զեղչակտրոնային)
- Փոփոխվող արժեկտրոնով
- Լողացող արժեկտրոնով
Ըստ անվանական արժույթի՝
- Ազգային արժույթով
- Արտարժույթով (USD, EUR)
Ինչպե՞ս գումար վաստակել պարտատոմսերով
Պարտատոմսերը համարվում են պահպանողական գործիքներ ներդրման համար, այսինքն՝ նրանք ավելի քիչ ռիսկեր են կրում, քան բաժնետոմսերը: Միևնույն ժամանակ, պարտատոմսի եկամտաբերությունը ավելի ցածր է:
Պարտատոմսերի միջոցով գումար աշխատելու հիմնական տարբերակները`
- Գնել պարտատոմս և պահել մինչև մարումը: Որպես կանոն, պարտատոմսի շուկայական գինն ավելի ցածր է, քան անվանական արժեքը: Բացի այդ՝ այն նախատեսում է արժեկտրոնի վճարում: Այսպիսով, գնելով պարտատոմս և պահելով մինչև մարումը՝ ներդրողը եկամտի տեսքով ստանում է ձեռքբերման գնի և անվանական արժեքի միջև ընկած տարբերությունը, ինչպես նաև արժեկտրոնային վճարումները:
- Խաղ՝ շուկայական տատանումներում պարտատոմսի գնի վրա: Ներդրողը պարտավոր չէ պահել պարտատոմսը մինչև մարումը․ նա կարող է ավելի վաղ վաճառել այն՝ խաղալով գնման և վաճառքի գների տարբերության վրա: Միևնույն ժամանակ, նա արժեկտրոնային եկամուտ է ստանում այն ժամանակահատվածի համար, ինչքան որ պահել է պարտատոմսը: Այս ռազմավարությունն ավելի ռիսկային է, քանի որ պարտատոմսերի գները, ինչպես բաժնետոմսերինը, ժամանակի ընթացքում կարող են տատանվել:
Ինչպե՞ս գնել պարտատոմս
Պարտատոմսերի մեծ մասը շրջանառվում է բորսայում, բայց սովորական ներդրողը չի կարող դրանք ուղղակիորեն գնել: Դա անելու համար նա պետք է օգտվի բրոքերի` ֆոնդային բորսայում միջնորդի ծառայություններից: Բրոքերը կուղղորդի բոլոր հարցերում և ոչ միայն կօգնի հասկանալ ինչպես գնել պարտատոմս, այլև ինչպես վաստակել եկամուտ դրա միջոցով։ Նման միջնորդ է հանդիսանում Unibank Invest-ը:
Ռիսկեր
Պարտատոմսերը բավականին հուսալի գործիքներ են, սակայն դրանք նույնպես ենթարկվում են մի շարք ռիսկերի՝
Մեկ կամ մի քանի ռիսկերի իրականացումը կարող է հանգեցնել ներդրողի կորուստների: Նման հետևանքները չեն կարող լիովին բացառվել, բայց դրանց հավանականությունը կարելի է հասցնել նվազագույնի: Դա անելու համար հետևեք մի քանի կանոնների՝
Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմել +374 43 004 382 հեռախոսահամարով:
- Արժեզրկման ռիսկ - Պարտատոմսերի թողարկողը կարող է ունենալ զգալի ֆինանսական խնդիրներ և հայտնել, որ հրաժարվում է պարտքերը վճարելուց: Այս դեպքում պարտատոմսերում ներդրումներ կատարողները զգալի կորուստ կկրեն:
- Վերակառուցման ռիսկ - Եթե թողարկողի խնդիրները զգալի են, բայց լուծվող, նա կարող է ներդրողներին առաջարկել նոր պայմաններ` փոփոխելով մարման ժամկետները և արժեկտրոնների վճարումները:
- Տոկոսային ռիսկ - Տնտեսության վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումից կախված՝ պարտատոմսերի եկամտաբերությունը կարող է աճել, և ներդրողը ստանում է ավելի քիչ եկամուտ, քան ակնկալվում էր։
- Շուկայական ռիսկ - Նման ռիսկն առկա է, եթե ներդրողը չի ցանկանում պահպանել պարտատոմսը և ցանկանում է վաճառել այն մինչև մարումը: Պարտատոմսի շուկայական գինը կարող է ինչպես աճել, այնպես էլ ընկնել՝ կախված բազմաթիվ գործոններից, որոնք կարող են լինել ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ առաջանալ ընկերության ներսում:
- Իրացվելիության ռիսկ - Իրացվելիությունը նվազագույն ծախսերով պարտատոմս գնելու կամ վաճառելու ունակությունն է: Հանրաճանաչ արժեթղթերը, օրինակ, ԱՄՆ պետական պարտատոմսերը, նվազագույն ռիսկի են ենթարկվում: Այնուամենայնիվ, եթե ներդրողը ձեռք բերի փոքր ընկերության պարտատոմսեր, ապա, եթե նա ցանկանում է վաճառել դրանք մինչ մարումը, կարող է բախվել այն խնդրի հետ, որ չի լինի գնորդային մրցակցություն, և որ նա ստիպված կլինի պետք է վաճառի ավելի ցածր արժեքով:
Մեկ կամ մի քանի ռիսկերի իրականացումը կարող է հանգեցնել ներդրողի կորուստների: Նման հետևանքները չեն կարող լիովին բացառվել, բայց դրանց հավանականությունը կարելի է հասցնել նվազագույնի: Դա անելու համար հետևեք մի քանի կանոնների՝
- Դիվերսիֆիկացում - Այս սկզբունքը նկարագրում է հետևյալ ասացվածքը «Մի՛ պահեք բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ»: Եթե ներդրողը բաժանում է միջոցները տարբեր թողարկողների պարտատոմսերում, ապա դրանցից մեկի հետ կապված խնդիրները չեն առաջացում նկատելի վնասներ ամբողջ համակարգում։
- Ձեռքը պահեք զարկերակին- Ներդրումներ կատարելով արժեթղթերում՝ ներդրողը պետք է պարբերաբար հետևի թողարկողի և ամբողջ շուկայի իրավիճակին և նորություններին: Սա օգնում է անբարենպաստ իրավիճակների դեպքում արագ որոշումներ կայացնել և նվազագույնի հասցնել դրանց հետևանքները:
Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմել +374 43 004 382 հեռախոսահամարով: