Պարտատոմս - արժեթուղթ է, որի շնորհիվ թողարկող ընկերությունը ստանում է պարտքով գումար ներդրողից: Դրա դիմաց նա պարտավորվում է նշված ժամանակահատվածում վճարել ներդրողին պարտատոմսի գինը(նոմինալ) տոկոսներով (զեղչակտրոնային եկամուտ): Կարելի է ասել, որ պարտատոմսը իրենից ներկայացնում է ինքնատիպ վարկ, որը ներդրողները տրամադրում են կազմակերպություններին կամ պետությանը վերջինիս կարիքների համար:
Պարտատոմսն արժեթուղթ է, որի շնորհիվ թողարկող ընկերությունը ստանում է պարտքով գումար ներդրողից: Դրա դիմաց նա պարտավորվում է նշված ժամանակահատվածում ներդրողին վճարել պարտատոմսի գինը (նոմինալ) տոկոսներով (զեղչակտրոնային եկամուտ): Կարելի է ասել, որ պարտատոմսն իրենից ներկայացնում է ինքնատիպ վարկ, որը ներդրողները տրամադրում են կազմակերպություններին կամ պետությանը վերջինիս կարիքների համար:
Այժմ, երբ ընդհանուր գծերով սահմանել ենք, թե ինչ է պարտատոմսը, կարող ենք անդրադառնալ այն հարցին, թե ինչով է այն տարբերվում բաժնետոմսից։ Նախևառաջ այն ենթադրում է գործողության ֆիքսված ժամկետ և պայմաններ: Այսինքն, ներդրողը նախապես գիտի, թե որ պահին են վճարվելու բոլոր պարտքերը և տոկոսները, ուստի նա կարող է հաշվարկել դրամական միջոցների հոսքը:
Պարտատոմսերի հետ կապված հիմնական հասկացությունները
Պարտատոմսի մարման ամսաթիվ - Այն ամսաթիվն է, երբ պարտապանը ներդրողին պետք է վերադարձնի ամբողջ պարտքը:
Անվանական արժեք (նոմինալ) - Սա թողարկողի կողմից սահմանված գինն է թողարկման ժամանակ: Որպես կանոն, այն սահմանվում է 1 դոլար, 100 դոլար կամ 1000 դոլար, բայց հնարավոր են նաև այլ արժեքներ: Սա այն գումարն է, որը ներդրողը կստանա պարտատոմսերի մարման ժամանակ:
Շուկայական արժեք - Սա արժեքն է, որը ձևավորվել է բորսայում առևտրի ընթացքում` պահանջարկի, առաջարկի և այլ գործոնների ազդեցությամբ։ Շուկայական գինն արտահայտվում է անվանական արժեքի տոկոսով:
Օրինակ, եթե անվանական արժեքը 1000 դոլար է, իսկ շուկայական գինը՝ 97,5%, ապա ներդրողը գնման համար պետք է վճարի 975 դոլար, իսկ այն մարելուց հետո կստանա 1000 դոլար:
Արժեկտրոն - Սա անվանական արժեքի հաստատված տոկոսն է, որը թողարկողը վճարում է ներդրողին գումարի օգտագործման համար: Այն կարող է վճարվել տարվա, կիսամյակի, եռամսյակի կամ ամսվա կտրվածքով։
Օրինակ, ըստ անվանական արժեքի 100 դոլար արժողությամբ պարտատոմսը տեղադրվում է տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ, եռամսյակային վճարմամբ: Սա նշանակում է, որ պարտատոմսը 1 տարի պահելով՝ ներդրողը կարող է ստանալ 4 եռամսյակային վճարում 1 դոլար արժողությամբ:
Հավաքագրված արժեկտրոնային եկամուտ - Եթե ներդրողը որոշում է պարտատոմսը վաճառել մարման ժամանակացույցից շուտ, ապա նոր սեփականատերը պարտավոր է վճարել նրան արժեկտրոնի մի մասը` հավաքագրված արժեկտրոնային եկամուտ: Այսպիսով, ներդրողը ցանկացած դեպքում չի կորցնի պարտատոմսերի պահառությունից տոկոսային եկամուտը:
Պարտատոմսի եկամտաբերությունը
Ընթացիկ եկամտաբերություն - Արժեկտրոնի վճարման հարաբերակցությունն է պարտատոմսի ընթացիկ գնին:
Պարտատոմսի մարման եկամտաբերություն - Եկամտաբերությունն է, որը ներդրողը կստանա, եթե նա պարտատոմսը գնի և պահի մինչև մարումը: Այս ցուցանիշը հաշվարկվում է որպես տարեկան տոկոս և հաշվի է առնում արժեկտրոնի բոլոր վճարումները, ինչպես նաև ժամանակը մինչև մարումը: Մարման եկամտաբերությունը որպես հասկացություն ավելի հաճախ կիրառվում է պարտատոմսի եկամտաբերությանհամատեքստում: Եկամտաբերությունը հակառակ ուղղությամբ է շարժվում պարտատոմսերի գների նկատմամբ, այսինքն՝ երբ գինը բարձրանում է, պարտատոմսի եկամտաբերությունը նվազում է և հակառակը:
Պարտատոմսերի տեսակները
Պարտատոմսերը կարելի է դասակարգել տարբեր սկզբունքներով։
Ըստ թողարկողների՝
Պետական
Մունիցիպալ
Կորպորատիվ
Ըստ մարման ժամկետայնության՝
Կարճաժամկետ
Միջնաժամկետ
Երկարաժամկետ
Ըստ եկամտի տեսակի՝
Արժեկտրոնային
Առանց արժեկտրոն (զեղչակտրոնային)
Փոփոխվող արժեկտրոնով
Լողացող արժեկտրոնով
Ըստ անվանական արժույթի՝
Ազգային արժույթով
Արտարժույթով (USD, EUR)
Ինչպե՞ս գումար վաստակել պարտատոմսերով
Պարտատոմսերը համարվում են պահպանողական գործիքներ ներդրման համար, այսինքն՝ նրանք ավելի քիչ ռիսկեր են կրում, քան բաժնետոմսերը: Միևնույն ժամանակ, պարտատոմսի եկամտաբերությունը ավելի ցածր է:
Պարտատոմսերի միջոցով գումար աշխատելու հիմնական տարբերակները`
Գնել պարտատոմս և պահել մինչև մարումը: Որպես կանոն, պարտատոմսի շուկայական գինն ավելի ցածր է, քան անվանական արժեքը: Բացի այդ՝ այն նախատեսում է արժեկտրոնի վճարում: Այսպիսով, գնելով պարտատոմս և պահելով մինչև մարումը՝ ներդրողը եկամտի տեսքով ստանում է ձեռքբերման գնի և անվանական արժեքի միջև ընկած տարբերությունը, ինչպես նաև արժեկտրոնային վճարումները:
Խաղ՝ շուկայական տատանումներում պարտատոմսի գնի վրա: Ներդրողը պարտավոր չէ պահել պարտատոմսը մինչև մարումը․ նա կարող է ավելի վաղ վաճառել այն՝ խաղալով գնման և վաճառքի գների տարբերության վրա: Միևնույն ժամանակ, նա արժեկտրոնային եկամուտ է ստանում այն ժամանակահատվածի համար, ինչքան որ պահել է պարտատոմսը: Այս ռազմավարությունն ավելի ռիսկային է, քանի որ պարտատոմսերի գները, ինչպես բաժնետոմսերինը, ժամանակի ընթացքում կարող են տատանվել:
Ինչպե՞ս գնել պարտատոմս
Պարտատոմսերի մեծ մասը շրջանառվում է բորսայում, բայց սովորական ներդրողը չի կարող դրանք ուղղակիորեն գնել: Դա անելու համար նա պետք է օգտվի բրոքերի` ֆոնդային բորսայում միջնորդի ծառայություններից: Բրոքերը կուղղորդի բոլոր հարցերում և ոչ միայն կօգնի հասկանալ ինչպես գնել պարտատոմս, այլև ինչպես վաստակել եկամուտ դրա միջոցով։ Նման միջնորդ է հանդիսանում Unibank Invest-ը:
Ռիսկեր
Պարտատոմսերը բավականին հուսալի գործիքներ են, սակայն դրանք նույնպես ենթարկվում են մի շարք ռիսկերի՝
Արժեզրկման ռիսկ - Պարտատոմսերի թողարկողը կարող է ունենալ զգալի ֆինանսական խնդիրներ և հայտնել, որ հրաժարվում է պարտքերը վճարելուց: Այս դեպքում պարտատոմսերում ներդրումներ կատարողները զգալի կորուստ կկրեն:
Վերակառուցման ռիսկ - Եթե թողարկողի խնդիրները զգալի են, բայց լուծվող, նա կարող է ներդրողներին առաջարկել նոր պայմաններ` փոփոխելով մարման ժամկետները և արժեկտրոնների վճարումները:
Տոկոսային ռիսկ - Տնտեսության վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումից կախված՝ պարտատոմսերի եկամտաբերությունը կարող է աճել, և ներդրողը ստանում է ավելի քիչ եկամուտ, քան ակնկալվում էր։
Շուկայական ռիսկ - Նման ռիսկն առկա է, եթե ներդրողը չի ցանկանում պահպանել պարտատոմսը և ցանկանում է վաճառել այն մինչև մարումը: Պարտատոմսի շուկայական գինը կարող է ինչպես աճել, այնպես էլ ընկնել՝ կախված բազմաթիվ գործոններից, որոնք կարող են լինել ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ առաջանալ ընկերության ներսում:
Իրացվելիության ռիսկ - Իրացվելիությունը նվազագույն ծախսերով պարտատոմս գնելու կամ վաճառելու ունակությունն է: Հանրաճանաչ արժեթղթերը, օրինակ, ԱՄՆ պետական պարտատոմսերը, նվազագույն ռիսկի են ենթարկվում: Այնուամենայնիվ, եթե ներդրողը ձեռք բերի փոքր ընկերության պարտատոմսեր, ապա, եթե նա ցանկանում է վաճառել դրանք մինչ մարումը, կարող է բախվել այն խնդրի հետ, որ չի լինի գնորդային մրցակցություն, և որ նա ստիպված կլինի պետք է վաճառի ավելի ցածր արժեքով:
Մեկ կամ մի քանի ռիսկերի իրականացումը կարող է հանգեցնել ներդրողի կորուստների: Նման հետևանքները չեն կարող լիովին բացառվել, բայց դրանց հավանականությունը կարելի է հասցնել նվազագույնի: Դա անելու համար հետևեք մի քանի կանոնների՝
Դիվերսիֆիկացում - Այս սկզբունքը նկարագրում է հետևյալ ասացվածքը «Մի՛ պահեք բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ»: Եթե ներդրողը բաժանում է միջոցները տարբեր թողարկողների պարտատոմսերում, ապա դրանցից մեկի հետ կապված խնդիրները չեն առաջացում նկատելի վնասներ ամբողջ համակարգում։
Ձեռքը պահեք զարկերակին- Ներդրումներ կատարելով արժեթղթերում՝ ներդրողը պետք է պարբերաբար հետևի թողարկողի և ամբողջ շուկայի իրավիճակին և նորություններին: Սա օգնում է անբարենպաստ իրավիճակների դեպքում արագ որոշումներ կայացնել և նվազագույնի հասցնել դրանց հետևանքները:
Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմել +374 43 004 382 հեռախոսահամարով: